ԿՈՆԳՐԵՍԱԿԱՆ ԿՈԼԻՆ ՊԵՏԵՐՍՈՆԸ ՄԻՆԵՍՈՏԱՅԻՑ ՄԻԱՑԵԼ Է «ՀԱՅԿԱԿԱՆ ԽՄԲԻՆ»

PanARMENIAN.Net - Ամերիկայի Հայկական Համագումարը ողջունել է Մինեսոտայի նահանգից ներկայացուցիչների պալատում ընտրված կոնգրեսական Կոլին Պետերսոնին, որը միացել է, այսպես կոչված, «հայկական խմբին»: Նա ամերիկյան հայերի շահերը պաշտպանող խմբի 106-րդ անդամը դարձավ: Համագումարի ղեկավարությունը հույս հայտնեց, որ Պետերսոնը Մինեսոտան ներկայացնող իր մյուս գործընկերներին կհամոզի միանալ խմբին: Հայտնի է, որ Մինեսոտայից այժմ արդեն երկու կոնգրեսական «Հայկական խմբի» կազմում են: Կոնգրեսական Պետերսոնը աջակցել է 1915թվականի ցեղասպանությունը ճանաչող «հայկական բանաձեւին» եւ Ազատության աջակցման Ակտի 907-րդ ուղղման պահպանմանը:



Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---