Իսրայելցի դիվանագետների ընտանիքները լքում են Թուրքիան

Իսրայելցի դիվանագետների ընտանիքները լքում են Թուրքիան

PanARMENIAN.Net - Իսրայելի ԱԳՆ-ն որոշել է սկսել Թուրքիայում գտնվող իսրայելցի դիվանագետների ընտանիքների անդամների տարհանումը: Որոշումն ընդունվել է վտանգի պատճառով, որը հիմա կարող է նրանց սպառնալ այնտեղ, բայց ավելի շատ թուրք առաջնորդների անկանխատեսելի պահվածքի պատճառով, որոնք դիտավորյալ հակաիսրայելյան հիստերիա են բորբորքում, ինչը ցանկացած պահի կարող է հանգեցնել իրավիճակի կտրուկ սրացման:

Դիվանագետները դեռ մնալու են Թուրքիայում, այդ երկրի հետ դիվանագիտական հարաբերությունների մակարդակը, չնայած թուրք առաջնորդների բացահայտ թշնամական վերաբերմունքին և անթույլատրելի ու վիրավորական պահվածքին, իսրայելական կողմը անփոփոխ է թողնելու:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---