Իսրայելի գլխավոր շտաբը թուրքական Mavi Marmara նավի բռնագրավման հետաքննության խումբ է ստեղծել

Իսրայելի գլխավոր շտաբը թուրքական Mavi Marmara նավի բռնագրավման հետաքննության խումբ է ստեղծել

PanARMENIAN.Net - ՑԱԽԱԼ-ի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Գաբի Աշկենազին պաշտոնաթող գեներալ-մայոր Գիոր Այլենդին նշանակել է փորձագիտական խմբի ղեկավար, որը պետք է հետաքննի «Ազատության նավատորմի» մեջ մտնող թուրքական Mavi Marmara նավի զավթման ռազմական ասպեկտները:

Այլենդի խմբին ժամանակ է տրվել մինչև հուլիսի 4-ը, որից հետո հաշվետվությունը պետք է ներկայացվի գլխավոր շտաբի պետի քննարկմանը:

Ինչպես հաղորդում է IzRus-ը, պաշտոնական հայտարարություններ Mavi Marmara նավի միջադեպի հետաքննության վերաբերյալ դեռ չեն եղել:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---