Ադրբեջանն ընդունել է ռազմական դոկտրինա

PanARMENIAN.Net - Ադրբեջանի Միլի Մեջլիսի արտահերթ նստաշրջանի ժամանակ ընդունվել է երկրի ռազմական դոկտրինան: Փաստաթղթի «կողմ» են քվեարկել 110 պատգամավոր, «դեմ»` երկուսը, իսկ մեկ պատգամավոր ձեռնպահ է մնացել: Ռազմական դոկտրինայի նախագծում ասվում է, որ Ադրբեջանի Հանրապետության պաշտպանական քաղաքականությունը կառչում է միջազգային իրավունքի սկզբունքներից ու նորմերից և ուղղված է բոլոր պետությունների հետ խաղաղ գոյակցության: Այն ուղղված է միջազգային հարաբերություններում իրավահավասար գործընկերության, փոխադարձ արդյունավետ համագործակցության և բարիդրացիական հարաբերությունների հաստատմանը:

Ադրբեջանը չի պատրաստվում որևէ երկրի դեմ պատերազմական գործողություններ սկսել` բացառությամբ այնպիսի դեպքերի, երբ բռնազավթման զոհ կարող է դառնալ: Ադրբեջանի պաշտպանական քաղաքականությունը բացառում է այլ պետությունների անկախության դեմ և միջազգային հակամարտությունները լուծելու համար պատերազմը որպես ճնշման միջոց օգտագործելը: Փաստաթղթում նշվում է, որ Ադրբեջանն իրեն իրավունք է վերապահում օգտագործելով բոլոր անհրաժեշտ միջոցները` ընդհուպ ռազմական ուժը` ազատագրել իր բռնազավթված տարածքները և վերականգնել իր տարածքային ամբողջականությունն ու ինքնավարությունը:

Ռազմական դոկտրինան թույլ չի տալիս երկրի տարածքում արտասահմանյան ռազմական բազաներ տեղակայելը, բացառությամբ այն դեպքերի, որոնք միջազգային համաձայնագրերով նախատեսված են և Ադրբեջանի վավերացրել է: Դրա հետ միասին, ռազմաքաղաքական իրավիճակի փոփոխման դեպքում Ադրբեջանն իրեն իրավունք է վերապահում իր տարածքում օտարերկրյա ռազմական բազաներ կամ այլ տեսակի արտասահմանյան ռազմական մասնակցություն թույլ տալու, հաղորդում է 1news.az-ը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---