Արցախի խորհրդարանի խոսնակը Ֆրանսիայի խորհրդարանականների հետ քննարկեց ղարաբաղյան կարգավորման գործընթացը 8 հունիսի 2010 - 21:40 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 8-ին ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավորական պատվիրակությանը: Ֆրանսիացի խորհրդարանականների եռօրյա ճանաչողական այցը Ստեփանակերտ իրականացել է ԼՂՀ իշխանությունների հրավերով, որը կատարվել է դեռևս անցյալ տարվա հոկտեմբերի վերջերին, երբ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունն այցով գտնվում էր Ֆրանսիայում: Պատվիրակության կազմում են Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավորներ` Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Ֆրանսուա Ռոշբլուանը և նույն խմբի քարտուղար Ժան-Պիեռ Դելանուան, Ռիշար Մալիեն, Առլետ Գրոսկոստը, Ռընե Ռուքեն, Միշել Դիֆենբաքերը, Պասկալ Կրոզոն: Պատվիրակությանն ուղեկցում է Ֆրանսիայում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը: Ողջունելով հյուրերին, ԱԺ նախագահը կարևորեց վերջին շրջանի շփումները երկու խորհրդարանների միջև: «Պարոն Ռոշբլուանի հետ սա մեր երրորդ հանդիպումն է մեկ տարվա ընթացքում, որից երկուսը կայացել են Արցախում, և ես անչափ ուրախ եմ, որ նա այս անգամ Արցախ է ժամանել իր գործընկերների հետ, ովքեր կամ ծանոթ են, կամ դեռ նոր պետք է ճանաչեն Լեռնային Ղարաբաղը»,- ասաց նա: Զրույցի ժամանակ հիմնականում շոշափվեցին Արցախի ներքաղաքական և սոցիալ-տնտեսական իրավիճակներին, ԼՂՀ վերջին խորհրդարանական ընտրություններին, ղարաբաղյան կարգավորման գործընթացին, խորհրդարանական դիվանագիտության աշխուժացման անհրաժեշտությանը և այլ խնդիրների առնչվող թեմաներ, որոնց վերաբերյալ ԱԺ նախագահը հանգամանալի պարզաբանումներ տվեց: Համաձայն այցի ծրագրի, հանդիպումն այնուհետև շարունակվեց ընդլայնված կազմով` ԱԺ պատգամավորներ Արթուր Թովմասյանի, Արպատ Ավանեսյանի, Վահրամ Աթանեսյանի և Արմեն Սարգսյանի մասնակցությամբ, հաղորդում է ԼՂՀ ԱԺ մամլո ծառայությունը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Կիրանցի ղեկավարը՝ Փաշինյանի հետ Երևանում հանդիպելու առաջարկի մասին. Դեռ չենք որոշել Վարչապետի աշխատակազմից ասել են, որ տեղեկություն չունեն Ղազախստանի ԱԳՆ․ Միջնորդության մասին խոսք չկա՝ բանակցելու են բացառապես ՀՀ-ն ու Ադրբեջանը «Մենք լոկ բարի կամքի ծառայություն ենք տրամադրում՝ այսպես կոչված good offices»,– ասել է նա Օդի ջերմաստիճանն մայիսի 2–ից կնվազի 7-10 աստիճանով Քամին՝ հարավարևելյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում «Հայաքվեի» կոչը՝ միասնական ճակատ ձևավորել, կառավարությանն անվստահություն հայտնելու գործընթաց նախաձեռնել Նաև է կոչ է արվել իշխանական պատգամավորներին դուրս գալ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից |