Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլը հանդիպել է Հրանտ Դինքի եղբոր հետ21 օգոստոսի 2010 - 14:39 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլը իր նստավայր էր հրավիրել հայալեզու «Ակօս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի եղբորը` Խոսրովին: Հանդիպումը մոտավորապես մեկ ժամ է տևել, որից հետո Խոսրով Դինքը հայտարարել է, որ նրանք զրուցել են մի շատ կարևոր և հիվանդագին թեմայի շուրջ: Խոսրով Դինքի խոսքերի համաձայն, Աբդուլահ Գյուլն ասել է, որ թուրք մտավորականության ներկայացուցչի սպանությունը որևէ արդարացում չունի: «Տեղի ունեցածը սովորական սպանություն չէ: Այն խստորեն ազդել է թուրք հասարակության վրա: Դինքը սպանվել է, քանի որ անվտանգության համապատասխան միջոցներ չեն կիրառվել: Ես ձեզ հրավիրել եմ, որպեսզի լսեմ գործի բոլոր մանրամասները», - ընդգծել է Թուրքիայի նախագահը, հաղորդում է Ermenihaber-ը:
Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Ալիև․ Սահմանազատումը մեր պայմաններով անցկացնելը մեր հերթական հաղթանակն է՝ 4 գյուղ ենք ստանում առանց մի կրակոցի Նա այդ մասին ասել է օկուպացված Շուշիում Սամվել Բաբայան․ Փաշինյանը վաղուց պետք է հրաժարական տար Բաբայանի խոսքով՝ գլոբալ, ռազմավարական պետք է որոշվի՝ ինչ ենք անում, որն է մեր նպատակը Համաշխարհային բանկը կաջակցի ՀՀ անտառների, ջրաճահճային տարածքների ու լանդշաֆտների վերականգնմանը Ծրագրի նպատակն է ընդլայնել կայուն կառավարման ներքո գտնվող տարածքները ՀՀ-ն ու Իսպանիան կգործակցեն սպորտի ոլորտում․ Հուշագիր է ստորագրվել Կողմերը կհամագործակցեն նաև մասնագետների, տեխնիկական անձնակազմի և փորձագետների փոխանակման շրջանակում |