Գեներալ Պյոտր Պոլյախ. Ինձ չափազանց շատ բան է կապում Հայաստանի հետ

PanARMENIAN.Net - Ուկրաինացի գեներալ Պյոտր Պոլյախը պատմել է ադրբեջանական հրատարակության լրագրողի հետ իր շփման մանրամասները: Գեներալը հայտարարել է, որ քննադատում է ադրբեջանական ԶԼՄ-ի ներկայացուցչի նման պահվածքը: Նրա խոսքերով, հարցազրույց եղել է, բայց նման խոսակցությունները, որոնք հրատարակվել են, զրպարտություն են, «ես դրանք կտրականապես հերքում եմ»:

Ինչպես հայտնել է գեներալը, նրան Բաքվից զանգահարել է լրագրող Բահրամ Բատիևը և հարցրել` կարելի է նրան հարց տալ և դրական պատասխան ստանալուց հետո տվել իր առաջին հարցը. հայկական Սպիտակ և Լենինական քաղաքներում 1988-ի երկրաշարժից հետո Ադրբեջանն ինքնաթիռով մարդասիրական օգնություն և կամավորներ է ուղարկել աղետի գոտի: Սակայն ինքնաթիռը Լենինականի մոտ վթարի է ենթարկվել, արդյոք ինքնաթիռը խփել են Հայաստանի տարածքում, թե դա դժբախտ պատահար է եղել: «Ես իսկույն հասկացա, որ սա սադրանք է, որովհետև այդ դեպքից հետո ադրբեջնական մամուլում լուրեր էին պտտվում, որ հայերն են խփել ինքնաթիռը: Ես հասկացա, որ նա ցանկանում է ինձանից լսել այն, ինչ չի եղել իրականում: Ես նրան ասացի, որ միանշանակ, ինքնաթիռը չեն խփել, որ դա մարդկային գործոն է եղել, և պատմեցի, թե ինչպես է դա եղել, ինձ մոտ պահպանվել են այդ ինքնաթիռի վթարի փաստաթղթեր և լուսանկաներ, չէ որ ես այդ վթարի հետաքննության նախագահն էի: Նա սկսեց տալ մյուս հարցերը: Քանի որ զանգը բջջային չէր և շատ վատ էր լսվում, ես չէի հասկանում, թե նա ինչ է հարցնում, ես ասացի նրան, որ արի ընդհատենք մեր զրույցը, ես հուլիսի 31-ին կլինեմ Զապորոժյեում, դուք իմ հեռախոսն ունեք, պատրաստեք հստակ հարցեր և զանգահարեք ինձ և կզրուցենք: Եվ հանկարծ անսպասելի իմանում եմ, որ հրապարակվել է ինձ հետ «հարցազրույց», առանց ինձ հետ համաձայնեցնելու: Առաջին հերթին, դա անազնիվ է, չի կարելի հենց այդպես վերցնել ու մեր զրույցը որպես հարցազրույց ներկայացնել: Ես այդքան վատ չէի կարող վերաբերվել հայերին, չէ որ ինձ շատ բան է կապում Հայաստանի հետ: Ի դեպ, ինձ մոտ շատ փաստաթղթեր են պահպանվել այդ տարիներից», հաղորդում է Analitika.at.ua-ն:

Հուլիսի 15-ին ադրբեջանական Vesti.az-ը հրապարակել պաշտոնաթող գեներալՊյոտր Պոլյախի հետ «բացառիկ հարցազրույցի» տեքստը: Պոլյախը եղել է ԽՍՀՄ ՊՆ հարավային ռազմավարական ուղղության հակաօդային պաշտպանության զորքերի հրամանատար: Տեքստը պարունակում է մի շարք տհաճ արտահայտություններ Հայաստանի և հայ ժողովրդի մասին, ինչպես նաև որոշ կարծիքներ են հնչում ղարաբաղյան հակամարտության և 1988-ի Սպիտակի երկրաշարժի մասին:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---