ՄՀԿՖ. ՌԴ Պետդումայի պատգամավոր Վիկտոր Իլյուխինի խոսքերը հիշեցնում են այն հայտարարությունները, որոնցով սովորաբար հանդես է գալիս Բաքվի վարչակարգը23 սեպտեմբերի 2010 - 19:31 AMT PanARMENIAN.Net - Մոսկվայի հայկական կազմակերպությունների ֆորումը (ՄՀԿՖ) վրդովված է ՌԴ ԴԾ Պետական Դումայի` սահմանադրական օրենսդրության և պետական շինարարության գծով կոմիտեի նախագահի տեղակալ, ՌԴԿԿ անդամ Վիկտոր Իլյուխինի հակահայկական հայտարարություններից, որոնք նա արել է ադրբեջանական ԶԼՄ տված հարցազրույցում: Պատգամավորն այդ հարցազրույցում ջանում է իրականում ղարաբաղյան հիմնահարցում տեղ գտած պատմական իրողությունները վերաշարադրելու հուսահատ և խղճուկ փորձ կատարել: Հարցազրույցում առկա գնահատականը խիստ միակողմանի, միտումային և խորշելի է: Հայ ժողովրդի ու հայ գործիչների հասցեին ուղղված նման մեղադրանքներով բազմիցս հանդես է եկել և հանդես է գալիս ադրբեջանական վարչակարգը: Այդ մասին ասվում է ՄՀԿՖ հայտարարության մեջ: Հայտարարության հեղինակները ՌԴԿԿ խորհրդարանական խմբակցության պատգամավորներին, ինչպես նաև ՌԴ Դաշնային Խորհրդի Պետական Դումայի մյուս պատգամավորներին կոչ են անում ուշադրություն դարձնել իրենց պաշտոնակցի զրպարտող և կեղծված հայտարարություններին և համապատասխան գնահատական տալ այդ դրսևորմանը: «Մենք հայտարարում ենք, որ պատգամավորի նման միտումային գնահատականները Ռուսաստանի հայկական սփյուռքի և առհասարակ հայ հասարակության աչքերում ստվեր են նետում նրա ներկայացրած քաղաքական կուսակցության վարկի վրա»,- ընդգծվում է հայտարարության մեջ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |