Թուրք դիվանագետները գերազանցում են իրենց լիազորությունները` փորձելով թույլ չտալ Հայոց ցեղասպանության ճանաչումը

Թուրք դիվանագետները գերազանցում են իրենց լիազորությունները` փորձելով թույլ չտալ Հայոց ցեղասպանության ճանաչումը

PanARMENIAN.Net - Իտալիայի Սպիլիմբերգո քաղաքի իշխանությունները, որտեղ սեպտեմբերի 30-ին կայացավ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի քննարկումը, վախենալով փչացնել Թուրքիայի հետ հարաբերությունները, գերադասել են լռություն պահպանել այդ պատմական հարցի առնչությամբ: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտնել իտալական Ֆրիուլի-Վենետիկ-Ջուլիա մարզի հայ համայնքի ղեկավար Դանիել Թեմրեզյանը, նախքան քննարկման մեկնարկը Միլանում Թուրքիայի հյուպատոսը նամակ է հղել Սպիլիմբերգոյի քաղաքապետին` հայտնելով, որ Օսմանյան կայսրության մեկուկես միլիոն հայերի ոչնչացման դեպքում «ցեղասպանություն» տերմինը կիրառելը նպատակահարմար չէ:

Ինչպես նշել է Թեմրեզյանը, ամենայն հավանականությամբ, ենթարկվելով Թուրքիայի հյուպատոսի ճնշմանը, իտալական իշխանությունները Սպիլիմբերգոյի քաղաքային իշխանություններին խորհուրդ են տվել նաև «ձեռնպահ մնալ» «ցեղասպանություն» բառի կիրառությունից: Դանիել Թեմրեզյանի խոսքով, մոտ ժամանակներս Սպիլիմբերգոյի քաղաքապետն այդ առիթով բացատրություններ կներկայացնի իրեն:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---