Առայժմ հայտնի չէ, թե Հայաստանի գծով ԵԽԽՎ համազեկուցողները երբ կժամանեն Երևան![]() 6 հոկտեմբերի 2010 - 20:36 AMT PanARMENIAN.Net - Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի (ԵԽԽՎ) մոնիթորինգային հանձնաժողովը հոկտեմբերի 5-ի երեկոյան ձեռնամուխ եղավ Հայաստանի ղեկավարության ներկայացրած բարեփոխումների նախագծի քննարկմանը: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնել է ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ, «Ժառանգություն» կուսակցության խորհրդարանական խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, քննարկման ընթացքում հայկական ընդդիմության ներկայացուցիչներին հնարավորություն ընձեռվեց ներկայացնելու իրենց մոտեցումները Հայաստանում մարդու իրավունքների և ժողովրդավարության հետ կապված իրադրության առնչությամբ: Ինչպես հաղորդել է հայ խորհրդարանականը, իրենից բացի քննարկման ժամանակ զեկույցներ ներկայացրեցին Արմեն Ռուստամյանը (ՀՅ «Դաշնակցություն»), Արման Գրիգորյանը (Հայ ազգային կոնգրես): «Քննարկման ժամանակ ընդդիմության ներկայացուցիչները հայտնեցին, որ հայկական իշխանությունները չեն կատարում ԵԽԽՎ առջև ստանձնած պարտավորությունները: Ինձ թվում է, որ Հայաստանի գծով ԵԽԽՎ համազեկուցողները քաջ գիտակցում են, որ Հայաստանը չի կատարում ստանձնած պարտավորությունները»,- ասել է Զարուհի Փոստանջյանը: Նա ավելացրել է, որ առայժմ հայտնի չէ, թե Հայաստանի գծով ԵԽԽՎ համազեկուցողներ Ջոն Պրեսկոտն ու Գորան Լինդբլադը երբ կժամանեն Երևան: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |