ԵԽԽՎ-ն կոչ է արել Բաքվին հարգել Ղարաբաղի գծով ստանձնած պարտավորությունները![]() 6 հոկտեմբերի 2010 - 20:45 AMT PanARMENIAN.Net - Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) հոկտեմբերի 6-ին հանդես է եկել հայտարարությամբ, որով կոչ է անում Ադրբեջանին կատարել Ղարաբաղի հակամարտության կարգավորման գծով ստանձնած պարտավորությունները: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ԵԽԽՎ հայկական պատվիրակության անդամ, «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը: Հայտարարության տակ, որը նախաձեռնել է ինքը Փոստանջյանը, ստորագրվել է շուրջ 30 պատգամավոր: Հայտարարությամբ կոչ է արվում Երևանին ու Բավքին կարգավորել ղարաբաղյան հակամարտությունը բացառապես խաղաղ ճանապարհով՝ բացառելով ուժի կիրառումը: «Ստանձնած պարտավորություններին հակառակ, ադրբեջանական ղեկավարությունը շարունակում է ռազմատենչ քաղաքականություն վարել՝ ռազմաշունչ հայտարարություններով հանդես գալով Հայաստանի ու Ղարաբաղի հասցեին: Ադրբեջանը մերժում է Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը, հրաժարվում է բանակցություններ վարել Ղարաբաղի հետ, որը հակամարտության գլխավոր կողմն է, իսկ բոլոր այն անձիք, այդ թվում նաև ԵԽԽՎ անդամները, որոնք այցելում են Ղարաբաղ, հայտնվում են Ադրբեջանի սև ցուցակում»,-ասվում է հայտարարության մեջ: Հոկտեմբերի 5-ին ադրբեջանական պատվիրակությունը ԵԽԽՎ-ում փաստաթուղթ էր տարածել ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ, որի տակ ստորագրվել էին 20 խորհրդարանականներ ԵԽ 15 անդամ երկրներից: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |