Օլեգ Եսայանն Աստրախանում քննարկել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպմանն առնչվող հարցեր![]() ![]() PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 26-ին ՌԴ-ում Հայաստանի դեսպան Օլեգ Եսայանը Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման նախօրեին հանդիպել է Աստրախանի նահանգապետ Ալեքսանդր Ժիլկինի հետ: Նահանգապետը, ողջունելով դեսպանին, պատմել է Հայաստանի հետ մարզի համագործակցության մասին, նշելով Աստրախանի մարզի զարգացման գործում հայերի ներդրման հարուստ նախապատմությունը: «Օգտվելով իշխանությունների հովանավորությունից ու բարեհաճությունից` հայերը բազմապատկել են իրենց կապիտալն ու պակաս գործ չեն արել Աստրախանի մարզի բարգավաճման համար»,- նկատել է նահանգապետը: Օլեգ Եսայանն իր հերթին շնորհակալություն է հայտնել հանդիպման համար և նկատել, որ սա ՌԴ մարզեր իր առաջին այցելություններից մեկն է: Եսայանը նաև նշել է, որ յուրաքանչյուր հայ Աստրախանի հետ կապված առանձնահատուկ հիշողություններ ունի, բացառապես դրական ասոցիացիաներ, չէ որ հին Աստրախանը զգալի ավանդ է ներդրել Հայաստանի ու Ռուսաստանի միջև դարավոր բարեկամության ձևավորման գործում: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա եռակողմ հանդիպման, ինչպես նաև երկու երկրների մարզերի, այդ թվում` ՀՀ Արարատի մարզի և Աստրախանի մարզի միջև տարածաշրջանային համագործակցության ակտիվացման հարցերը ` ելնելով նրանց միջև համագործակցության մասին առկա պայմանագրից, հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |