Թուրքիան վերացրել է YouTube-ի վրա դրված երկամյա արգելքը31 հոկտեմբերի 2010 - 18:01 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի բնակիչները կրկին կարող են օգտվել YouTube վիդեոծառայությունից երկու տարի անց այն բանից հետո, երբ երկրի իշխանությունները որոշում ընդունեցին այն արգելափակելու մասին մի քանի հոլովակների պատճառով, որոնք վիրավորական էին ճանաչվել թուրքական պետության հիմնադրի համար: Տրանսպորտի նախարար Բինալի Յըլդըրըմը, որը զբաղվում է նաև ինտերնետի հարցերով, հայտարարել է, որ կառավարության ներկայացուցիչները կապ են հաստատել Google ընկերակցության հետ, որին պատկանում է YouTube-ը: Նրա խոսքով, կայքն արգելափակելու պատճառներ այլևս չկան, քանի որ վիճելի տեսահոլովակներն արդեն ջնջված են: Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի վարկաբեկումը կամ թուրք ժողովրդի ազգային զգացմունքների վիրավորումն արգելված է երկրի օրենսդրությամբ: Արգելափակման հանգեցրած հոլովակը ենթադրվում է, որ բեռնվել է YouTube-ի հույն օգտվողների կողմից: Այդ հոլովակում Աթաթուրքն ու թուրքերը համասեռամոլ են անվանվում: Այնուամենայնիվ, ծառայությունն արգելափակելու որոշումն առաջ բերեց Թուրքիայի շատ բնակիչների, ներառյալ նախագահ Աբդուլլահ Գյուլի քննադատությունը, որը հայտարարեց այդ խնդիրը լուծելու անհրաժեշտության մասին, հաղորդում է BBC-ն: Ուշագրավ Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում Ամենաընթերցվողը բաժնում | Վարչապետ․Եթե Տավուշում տների հետ կապված խնդիր լինի, պետությունը տեր կկանգնի՝ նոր տներ կկառուցի Վարչապետի խոսքով՝ խնդիրները, որ տեղ-տեղ ծագում են հայկական կողմի համար, հնարավոր է, որ ծագեն նաև Ադրբեջանի համար Փաշինյան․ Ռուսական հենակետերը դուրս կբերվեն Տավուշից Խոսելով հայ սահմանապահների տեղակայման ժամկետների մասին` նա շեշտել է, որ այդ գործընթացը պետք է հնարավորինս արագ անել Վարչապետ․ Որոշումը նվազեցնելու է անվտանգային ռիսկը Բաղանիս-Կիրանց-Ոսկեպար հատվածում և ՀՀ սահմանի ամբողջ երկայնքով Նա ընդգծել, որ իհարկե, սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա նաև էական ձեռքբերում է նաև ՀՀ համար Բագրատ սրբազան. Այս գործընթացը պետք է կասեցվի Նա հավելել է, որ Տավուշի մարզը պետք է ամրոց դարձնել |