Թուրքիան ողջունում է մի շարք հումանիտար հարցերի վերաբերյալ Հայաստանի ու Ադրբեջանի միջև համաձայնագիրը![]() 31 հոկտեմբերի 2010 - 17:25 AMT PanARMENIAN.Net - Թուրքիան ողջունում է մի շարք հումանիտար հարցերի վերաբերյալ Հայաստանի ու Ադրբեջանի միջև համաձայնագիրը, որը ձեռք բերվեց Աստրախանում Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի միջնորդությամբ կայացած հանդիպման արդյունքում: Այդ մասին ասվում է Թուրքիայի ԱԳՆ պաշտոնական հայտարարության մեջ: «Թուրքիան հույս ունի, որ հանդիպումն Աստրախանում դրական ներդրում կունենա Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում: Մենք ցանկանում ենք, որպեսզի հումանիտար ոլորտում ձեռնարկված քայլերն ուղեկցվեն կոնկրետ նախաձեռնություններով: Թուրքիան սատարում է կողմերի միջև փոխզիջումների համար պլատֆորմի ստեղծմանը նպաստող նախաձեռնություններին»,- նշվում է հայտարարության մեջ: Հոկտեմբերի 27-ին Աստրախանում կայացավ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը, որի ընթացքում պայմանավորվածություն ձեռք բերվեց ռազմագերիների և զոհվածների մարմինների փոխանակության մասին: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |