ՌԴ ԱԳՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ Թբիլիսիում նոր «լրտեսական» պատմության կապակցությամբ

ՌԴ ԱԳՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ Թբիլիսիում նոր «լրտեսական» պատմության կապակցությամբ

PanARMENIAN.Net - ՌԴ ԱԳՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ Թբիլիսիում նոր «լրտեսական» պատմության կապակցությամբ: Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է, որ Միխայիլ Սահակաշվիլիի ռեժիմը տառապում է հակառուսական հողի վրա քրոնիկ լրտեսամոլությամբ: Վերջին տարիներին Վրաստանի ղեկավարությունը բազմիցս է նման սկանդալներ հրահրել՝ հուսալով ստանալ ներքաղաքական ու արտաքին քաղաքական դիվիդենտներ:

«Եվ այս պահը պատահական չի ընտրվել սադրանքի համար՝ միջազգային մեծ իրադարձությունների շեմին: ՆԱՏՕ-ի առաջիկա գագաթնաժողովը Լիսաբոնում հնարավորություն է տալիս Վրաստանի ղեկավարությանը ուշադրություն գրավել սկանդալի միջոցով: Հավանաբար, դեկտեմբերի 1-2-ին Աստանայում կայանալիք ԵԱՀԿ գագաթնաժողովում վրացական կողմը պատրաստ է հանդես գալ հակառուսական հռետորության հերթական չափաքանակով: Գաղտնիք չէ, որ վերջերս վրացական կողմի նման մոտեցումները հավանության չեն արժանանում համաշխարհային ասպարեզում, հատկապես, այն բանից հետո, երբ ԵՄ Տալյավինիի հանձնաժողովը հերթական անգամ հաստատեց այն փաստը, որ հենց Սահակաշվիլին սանձազերծեց ռազմական հակամարտությունը Կովկասում 2008թ. օգոստոսին: Մեկ այլ նպատակ է՝ «ռուսական սպառնալիքի» դրոշն օգտագործել երկրում հակառուսական հիստերիայի պահպանման համար: «Սպիտակ թելով կարված այս սադրանը չի տա այն արդյունքը, որին հավակնում են կազմակերպիչները»,-ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---