ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար. Մենք դերակատարություն չունենք ղարաբաղյան կարգավորման հարցում20 նոյեմբերի 2010 - 14:41 AMT PanARMENIAN.Net - ՆԱՏՕ-ն գտնում է, որ դերակատարություն չունի ղարաբաղյան կարգավորման հարցում: Այդ մասին Լիսաբոնում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Դաշինքի գլխավոր քարտուղար Անդերս Ֆօգ Ռասմուսենը: «Չեմ կարծում, որ մենք կարող ենք ինչ-որ դեր ունենալ Ղարաբաղում»,-ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը: Ռասմուսենը հավելել է նաև, որ ՆԱՏՕ-ն կընդլայնի համագործակցությունը Կենտրոնական Ասիայի երկրների հետ, առաջին հերթին, թմրանյութերի շրջանառության դեմ պայքարում: «Մենք կարևորում ենք գործընկերությունը Կենտրոնական Ասիայի երկրների հետ, առաջին հերթին Աֆղանստանի՝ թմրանյութերի սպառնալիքին դիմակայելու գործում»,-ասել է Անդերս Ֆոգ Ռասմուսենը, հաղորդում է Euronews-ը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |