Ինչո՞վ խանգարեց Պատրիկ Դևեջյանը Ֆրանսիայի նախագահին

PanARMENIAN.Net - «Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին վրեժխնդիր եղավ ինձանից քաղաքական դաշտում նրա որդու՝ Ժանի ճանապարհը փակելու համար»,- Le Monde-ին տված հարցազրույցում հայտարարել է Ֆրանսիայի տնտեսական զարգացման նախկին նախարար, հայազգի Պատրիկ Դևեջյանը, որը նոր ֆրանսիական կառավարության ձևավորման հետևանքով զրկվել է նախարարի պորտֆելից և Օ դե Սեն շրջանի գլխավոր խորհրդի ղեկավարի պաշտոնից:

Նրա խոսքերով, հոկտեմբերի 15-ին Սարկոզին կանչել է նրան իր մոտ և անհիմն մեղադրել դեպարտամենտում ներկուսակցական ընտրությունների ժամանակ Ժանի դեմ ելույթ ունենալու մեջ:

Դեռ 2009-ին Le Progres պարբերականը գրել էր, որ Նիկոլյա Սարկոզիի և Պատրիկ Դևեջյանի միջև բարեկամական հարաբերությունները կարող են խզվել Ֆրանսիայի նախագահի որդու պատճառով:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---