Էրդողան. Հակահրթիռային պաշտպանության (ՀՀՊ) համակարգի հանդեպ հսկողությունը պետք է պատկանի միայն ՆԱՏՕ-ին

Էրդողան. Հակահրթիռային պաշտպանության (ՀՀՊ) համակարգի հանդեպ հսկողությունը պետք է պատկանի միայն ՆԱՏՕ-ին

PanARMENIAN.Net - Հակահրթիռային պաշտպանության (ՀՀՊ) համակարգի հանդեպ հսկողությունը պետք է պատկանի միայն ՆԱՏՕ-ին: Այդ մասին հայտնել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: «Ներկայումս չի կարելի խոսել այն մասին, որ հսկողությունը վստահված է երկրներից որևէ մեկին: ՆԱՏՕ-ն ոչ թե հարձակողական, այլ պաշտպանական համակարգ է ստեղծում»,- ասել է Թուրքիայի վարչապետը:

Ինչ վերաբերում է Կիպրոսի համար օդային տարածությունն ու նավահանգիստները բացելու մասին ԵՄ պահանջին, Էրդողանը հայտնել է, որ դրանք պետք է բացվեն կղզու երկու հատվածների համար: «Եթե նրանք պատրաստ են միաժամանակ բացել սեփական նավահանգիստները, ապա մենք համաձայն ենք բացել մերը: Թող մեզանից ավելին չպահանջեն»,- նշել է նա, գրում է Hurriyet թերթը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---