Ղազախստանի ԱԳ փոխնախարարը հիշեցրեց էական դերի մասին, որը խաղում է ԵԱՀԿ ՄԽ-ը ղարաբաղյան հակամարտության կարգավորման մեջ

Ղազախստանի ԱԳ փոխնախարարը հիշեցրեց էական դերի մասին, որը խաղում է ԵԱՀԿ ՄԽ-ը ղարաբաղյան հակամարտության կարգավորման մեջ

PanARMENIAN.Net - Ղազախստանի ԱԳ փոխնախարար Կոնստանտին Ժիգալովը հայտարարել է ԵԱՀԿ պոտենցիալը բարձացնելու անհրաժեշտության մասին հակամարտությունները լուծելու և կանխարգելելու համար: Ինչպես հայտնում է «Ինտերֆքասը», այդ մասին նա հայտարարել է Աստանայում ԵԱՀԿ ամփոփոիչ համաժողովի լիակազմ նիստում:

«Պետք է ասեմ, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման մեջ շարունակում է էական դեր խաղալ ԵԱՀԿ Մինսկի խումբը: Հենց այսօր ՄԽ ներկայացուցիչները ժամանել են Աստանա, նրանք ակտիվ աշխատում են ձգձգվող հակամարտության վերաբերյալ բոլոր ձևակերպումներին բավարարում տալու համար, ինչը շատ բարդ է»,- ասել է Ժիգալովը:

Կոնստանտին Ժիգալովն ընդգծել է, որ հակամարտությունների թեման առավել բարդ էր ԵԱՀԿ ամփոփիչ համաժողովում: Իր հերթին ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Մարկ Պերեն դե Բրիշամբոն հավելել է. «Եկել է էջը շուռ տալու ժամանակը, որպեսզի երկու հարևան երկրները կարողանան ապրել բարեկամության մթնոլորտում»:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---