ԵԱՀԿ գործող նախագահը և Հայաստանի ԱԳՆ ղեկավարը հեռախոսային բանակցություններ անցկացրեցին

ԵԱՀԿ գործող նախագահը և Հայաստանի ԱԳՆ ղեկավարը հեռախոսային բանակցություններ անցկացրեցին

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ գործող նախագահ, Ղազախստանի ԱԳՆ ղեկավար Կանատ Սաուդաբաևը հեռախոսային բանակցություններ է անցկացրել Հայաստանի արտգործնախարար էդվարդ Նալբանդյանի հետ: Ինչպես հաղորդում է Ղազախստանի ԱԳՆ մամլո ծառայությունը, զրուցակիցները քննարկել են դեկտեմբերին Աստանայում կայանալիք ԵԱՀԿ գագաթնաժողովի նախապատրաստման ընթացքը: Երկու երկրների ԱԳՆ ղեկավարներն ընդգծել են այդ հանդիպման արդյունավետ անցկացման կարևորությունը, կոնկրետ որոշումների ընդունումը, որոնք որոշելու են կազմակերպության հետագա զարգացման հեռանկարները և իրական ներդրում են ունենալու ԵԱՀԿ պատասխանատվության տարածքում անվտանգության և համագործակցության ամրապնդման գործում:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---