Հռոմում և Միլանում տեղի են ունեցել քրիստոնյա ղպտիների աջակցությանն ուղղված ցույցեր

PanARMENIAN.Net - Նախօրեին Հռոմում և Միլանում տեղի են ունեցել քրիստոնյա ղպտիների աջակցությանն ուղղված ցույցեր: Ինչպես հաղորդում է Associated Press-ը, ավելի քան 500 ցուցարարներ հունվարի 9-ին հավաքվել են Հռոմի հրապարակներից մեկում: Ինչպես նշել են ակցիայի մասնակիցները, նրանք բողոքում են Եգիպտոսում և ողջ աշխարհում կրոնական հողի վրա բռնությունների դեմ: Հաղորդվում է նաև, որ Հռոմի Պապ Բենեդիկտոս XVI-ն իր համերաշխությունն է հայտնել ղպտական համայնքին և ընթերցել «Աստծո հրեշտակ» աղոթքը:

Միաժամանակ, Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում հարյուրավոր մարդիկ այցելել են Եգիպտոսում մահացած ղպտիների հիշատակին նվիրված ժամերգության: Եգիպտացի քրիստոնյա ղպտիների աջակցության ակցիա տեղի է ունեցել նաև հունվարի 7-ին Փարիզում: Այդ ակցիային քրիստոնյաների հետ միասին մասնակցել են նաև մահմեդականներ:

Դեկտեմբերի 31-ի լույս հունվարի 1-ի գիշերը եգիպտական Ալեքսանդրիա քաղաքում ղպտիական եկեղեցու առջև իրագործվել է ահաբեկչական գործողություն, որի արդյունքում մահացել է 23 մարդ: Քրիստոնյաները կազմում են Եգիպտոսի 80 միլիոնանոց բնակչության շուրջ 10 տոկոսը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---