Չճանաչված Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության ԱԳՆ-ն իրեն իրավունք է վերապահում մեկնաբանել ՀՀ նախագահի հայտարարությունը19 հունվարի 2011 - 20:42 AMT PanARMENIAN.Net - Չճանաչված Հյուսիսային Կիպրոսի Թուրքական հանրապետության ԱԳՆ-ն իրեն իրավունք է վերապահում մեկնաբանել Հայաստանի նախագահի հայտարարությունը, որը Սերժ Սարգսյանն արել է Կիպրոս կատարած պետական այցի շրջանակներում: Այդ առիթով չճանաչված ՀԿԹՀ ԱԳ նախարար Հուսեյն Օզգյուրգյունը հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, ասվում է. «Սարգսյանի հայտարարությունը Կիպրոսի հիմնահարցի վերաբերյալ նրա չտեղեկացվածության հետևանքն է: Թուրքիան, ապավինելով իրավունքի և ստանձնած պարտավորությունների շրջանակներում միջազգային համաձայնագրերին, 1974 թվականին փրկեց Կիպրոսի թուրք ժողովրդին կատարյալ ոչնչացումից»: Ելույթ ունենալով Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի խորհրդարանում` Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտնեց ՀՀ շահագրգռվածությունը կիպրոսյան հիմնախնդրի լուծման հարցում: «Հայաստանը երբեք չի ճանաչել և չի ճանաչում եղբայրական Կիպրոսը բաժանելու որևէ փորձ: Մենք երբեք չենք հաշտվի մեր բարեկամական երկրի հյուսիսային հատվածի օկուպացման հետ»,- հայտնել է Հայաստանի նախագահը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Բագրատ սրբազան․ Մեծ հանդիպում ենք նախատեսում բոլոր քաղուժերի հետ` քննարկվելու է վարչապետի թեկնածուի հարցը Նա նշել է, որ Բաքվի բանտերում պահվող Արցախի ղեկավարության հետ աղ ու հաց են կիսել, բայց հարցը չեն բարձրաձայնում Փաշինյանը՝ Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացի մասին. Տիեզերք թռիչքները ևս անիրական էին թվում Նա ընդգծել է, որ ՀՀ ռազմավարությունն ուղղված է տարածաշրջանի հարևանների հետ տնտեսական ինտեգրման խորացմանը Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագիծը Նախաձեռնությունը Սենատի կողմից հավանության էր արժանացել մայիսի 7-ին ՀՀ–ն և Սլովակիան պայմանավորվել են ռազմատեխնիկական գործակցության շուրջ Կարեն Բրուտյանի գլխավորած պատվիրակությունը Բրատիսլավայում է |