ԵԽ-ն զեկույց կհրապարակի Ադրբեջանում, Կիպրոսում ու Սերբիայում այլատյացության վերաբերյալ

ԵԽ-ն զեկույց կհրապարակի Ադրբեջանում, Կիպրոսում ու Սերբիայում այլատյացության վերաբերյալ

PanARMENIAN.Net - 2011թ. հունիսին Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ եվրահանձնաժողովը (CECE) կհրապարակի իր զեկույցները Ադրբեջանում, Կիպրոսում ու Սերբիայում այլատյացության վերաբերյալ: Ինչպես ասվում է ԵԽ պաշտոնական կայքէջում, հանձնաժողովը կազմված է կառավարության կողմից նշանակված անդամներից, որոնք ունեն բարոյական հեղինակություն, իրավասություն ու գիտելիքներ հանձնաժողովի գործունեության ոլորտում: CECE-ի անդամներն անկախ են գործում: Հանձնաժողովը ստեղծվել է 1993թ. Վիեննայում Եվրոպայի խորհրդի պետությունների ու կառավարությունների ղեկավարների առաջին հանդիպման որոշմամբ և ստացել է հետագա քաղաքական աջակցությունը բարձր մակարդակի երկրորդ հանդիպմանը՝ Ստրասբուրգում 1997թ.: 2002թ. հունիսի 13-ին հանձնաժողովն ընդունեց նոր կանոնադրություն, որտեղ ամրագրվեց նրա հատուկ դերը, որպես անկախ մարմնի, որը կոչված է դիտարկել մարդու իրավունքների պաշտպանության վիճակը ռասիզմի և անհանդուրժողականության դեմ պայքարում:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---