Բերնար Ֆասիե. ԵԱՀԿ ՄԽ-ն փորձում է հասնել ղարաբաղյան հակամարտության «հիմնարար սկզբունքների» հաստատմանը10 փետրվարի 2011 - 17:29 AMT PanARMENIAN.Net - ԵԱՀԿ ՄԽ-ն փորձում է հասնել ղարաբաղյան հակամարտության կարգավորման «հիմնարար սկզբունքների» հաստատմանը, Բաքվում ասել է ՄԽ ֆրանսիացի համանախագահ Բերնար Ֆասիեն: Դիվանագետը հրաժարվել է այցի վերաբերյալ մեկնաբանություն տալ, կապված նրա հետ, որ այցի առաքելությունը դեռ չի ավարտվել, սպասվում է հանդիպում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: «Հայաստանում մենք հանդիպել ենք նախագահի և ԱԳՆ ու ՊՆ ղեկավարների հետ: Բաքվում մենք նախատեսում ենք հանդիպել Ադրբեջանի նախագահի և ԱԳ նախարարի, ինչպես նաև պաշտպանության նախարարի հետ»,- ասել է Ֆասիեն, հաղորդում է «Նովոստի Ազերբայջանը»: Փետրվարի 9-ին համանախագահները Երևանում էին: Նրանք ԼՂՀ չեն մեկնել եղանակային վատ պայմանների պատճառով: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Շվեյցարացի պատգամավոր․ Սահմանային հարցերը պետք է լուծել, որ Բաքվի կողմից հարձակվելու պատրվակ չդառնան «Խավիարային դիվանագիտությունն» այժմ ճանաչված տերմին է, ցավոք, դա հաջողվում է»,–ասել է նա Փաշինյան․ Ժամանակն է Բաքվի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայմանագրում և ստորագրել Նա անդրադարձել է նաև հայկական «Խաղաղության խաչմերուկ» նախագծին ՊՆ․ ԳՇ պետ Ասրյանը բացառապես ՀՀ քաղաքացի է, իսկ նրա կինը՝ ազգությամբ ռուս Նշվում է նաև, որ ԳՇ պետի որդին զինապարտ է և ներգրավված է ՀՀ ԶՈւ 2024 թվականի զորակոչային միջոցառումներին Երևանում բոլոր 63 բերման ենթարկվածներն ազատ են արձակվել Բերման էր ենթարկվել 63 ցուցարար |