Դերենիկ Մելիքյան. Արտաքին ճնշման նպատակը մեկն է՝ Արցախյան հարցի «կարգավորմանե հաշվին միակողմանի զիջումներ պարտադրել Հայաստանին

PanARMENIAN.Net - «Տեսնես, այսօր էլ «կմասնակցի՞ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Յովանովիչը ՀԱԿ-ի միտինգին... Չէ որ վերջին՝ մարտի 1-ի հավաքին «մասնակցեց ու դեռ ավելին՝ ելույթ էլ ունեցավ, թեկուզ հեռակա՝ ԵՊՀ-ում... հարցադրմանը ամենեւին էլ զարմանքով վերաբերվել հարկավոր չէ, քանզի հաճախ է պատահել, որ ԱՄՆ դեսպանուհին խորամուխ է եղել հայաստանյան ներքին հասարակա-քաղաքական «ցավոտե հարցերում, իսկ այս վերջինում՝ արտահերթ ընտրությունների ու «քաղաքացիական հասարակություն ձեւավորելուե կոչեր արձակել, ճիշտ այնպես, ինչպես ՀԱԿ-ի հանրահավաքում ելույթներով հանդես եկողները»,-ասվում է Թեհրանում լույս տեսնող «Ալիք» օրաթերքի գլխավոր խմբագիր Դերենիկ Մելիքյանի «Զինվորական ու դիվանագիտական դիպուկահարներըե հոդվածում: Ըստ հոդվածագրի, ԵՊՀ-ի հանդիպմանը, սակայն, ի պատիվ մեր ուսանողների զգաստ հարցադրումների՝ տկն. Յովանովիչը մասամբ փորձեց արդարանալ՝ ձեւացնելով, որ մտադիր չէ միջամտել իր առաքելությունը իրականացնող երկրի ներքին հարցերին, «բայց դա այնպես էլ չհաջողվեց իրեն, քանզի պարզից էլ պարզ էր, որ դեսպան Յովանովիչի ելույթի տողատակերում ակներեւ էր աֆրիկյան ու մերձավորարեւելյան դոմինոյական «հեղափոխություններիե մոդելավորման պատրանքը եւ որ դրանք կարող են նաեւ նախադեպ լինել անդրկովկասյան քրիստոնյա 2-րդ երկրում... հատկապես որ ինքը բավական փորձաշրջան է անցկացրել հարեւան տարածաշրջանի մի այլ երկիր՝ Ղրղզստանում՝ նախքան Հայաստանում դեսպանության ստանձնումը»:

«Ահավասիկ, անցնող երկու շաբաթներում նախքան Սոչիի եւ հետսոչիական հանդիպմանը ղարաբաղա-ադրբեջանական սահմանագծում ադրբեջանցի դիպուկահարի զոհ դարձան երկու հայ զինծառայողներ, իսկ մշտապես էլ ադրբեջանական ուժային սադրանքներին զուգակցվել են դիվանագիտական ճնշում-հարվածները, ասենք՝ Եվրախորհրդի տարբեր կառույցների, ԱՄՆ պետդեպարտամենտի երկակի չափանիշերի ձեւաչափերով, ինչպես եւ անհատ ժպտերե¯ս միջնորդների խրատա-հորդորական ժեստերով, հանձինս՝ Չավուշօղլուների, Բրայզաների, Համերբերգների, Բարոզուների եւ սրանց նախկին ու ներկա գործընկերների:

Ճիշտ է, նմանատիպ դիվանագիտական ճնշումները խոշոր տոկոսով արդյունք են ճնշվող երկրի իշխանության խոցելի լեգիտիմության կամ էլ նույն իշխանության ներքին թե արտաքին ճակատների վրա քաղաքականության ու դիվանագիտական ռեսուրսների տկարության եւ կամ էլ երկուսը համատեղ...: Ու այսպես՝ արտաքին ճնշման նպատակը միեւնույնն է՝ Արցախյան հարցի «կարգավորմանե հաշվին միակողմանի զիջումներ պարտադրել առավել խոցելի երկրին, տվյալ դեպքում՝ Հայաստանին, հատկապես որ վերջինս նաեւ «համարձակվել էե սառեցնել հայ-թուրքական հաշտեցման արձանագրությունները... սրանք, ինչ խոսք, պարզ հաշիվներ են, իսկ օրվա մոդելավորվող առիթները (Թունիս, Եգիպտոս) անպակաս. ՀԱԿ-ն էլ, ի դեմս իր առաջնորդի, նախկինի պես ..մտադիր չէ սպասելու հերթական ընտրությունների, ինչպես որ դրա մասին բարձրաձայնեց նախորդ՝ մարտի 1-ի հանրահավաքում:

Մնում է, ուրեմն, սպասել ու տեսնել, թե ներքին ու արտաքին խմորումները ինչպիսի ընթացք են հաղորդելու այսօրվա ՀԱԿ-ի ծայրահեղական «հանրահավաքին ու երթինե, որոնք բացառված չէ՝ պարուրված լինեն «գարնանային կարմիր կակաչների բողբոջանքներովե, այն էլ՝ ղրղզական բուրմունքով..»,-ասվում է Դերենիկ Մելիքյանի հոդվածում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---