Միջազգային ճգնաժամային խումբը հոռետես է ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարների հարցում28 մարտի 2011 - 16:30 AMT PanARMENIAN.Net - Միջազգային ճգնաժամային խումբը (ՄՃԽ) հրապարակել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ տարեկան հաշվետվությունը, որում հոռետեսորեն է գնահատել ապագայում դրա կարգավորման հեռանկարները: Ինչպես նշվում է ՄՃԽ պաշտոնական կայքում, «չնայած բարձր միջազգային, ներառյալ` Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետաքրքրվածությանը, այսօրվա դրությամբ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հեռանկարները վերջին տարիներին ամենացածր մակարդակում են»: ՄՃԽ-ն մտադիր է հաշվետվություններ պատրաստել հակամարտության գոտում տեղ գտնող և անհանգստացնող միտումների, մասնավորապես բռնության ակտերի թվի բարձրացման և հրադադարի ռեժիմի խախտման վերաբերյալ: Խումբը ծրագրում է հաշվետվություն պատրաստել շփման գծում լարվածության նվազեցման վերաբերյալ առաջարկներով: Հաշվետվության մեջ նշվում է նաև, որ 2011 թվականի ընթացքում բացի ղարաբաղյան հիմնախնդրից Խմբի ուշադրության կենտրոնում են լինելու նաև Կոսովոյի և Սերբիայի միջև բանակցությունների հետ կապված խնդիրներն ու կիպրոսյան հիմնախնդիրը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Մայիսի 11–ին Երևանում անհնազանդության ակցիաներ են նախատեսված, հանրահավաք չի լինելու Սրբազանը հորդորել է մինչև մյուս ուրբաթ զրույցներ անցկացնել ՔՊ անդամների հետ Ալիև․ Սահմանազատումը մեր պայմաններով անցկացնելը մեր հերթական հաղթանակն է՝ 4 գյուղ ենք ստանում առանց մի կրակոցի Նա այդ մասին ասել է օկուպացված Շուշիում Սամվել Բաբայան․ Փաշինյանը վաղուց պետք է հրաժարական տար Բաբայանի խոսքով՝ գլոբալ, ռազմավարական պետք է որոշվի՝ ինչ ենք անում, որն է մեր նպատակը Համաշխարհային բանկը կաջակցի ՀՀ անտառների, ջրաճահճային տարածքների ու լանդշաֆտների վերականգնմանը Ծրագրի նպատակն է ընդլայնել կայուն կառավարման ներքո գտնվող տարածքները |