Մահմուդ Ահմադինեժադը համաձայնել է, որ 2012 թվականին Նովրուզի միջազգային տոնն անցկացվի Թուրքիայում

Մահմուդ Ահմադինեժադը համաձայնել է, որ 2012 թվականին Նովրուզի միջազգային տոնն անցկացվի Թուրքիայում

PanARMENIAN.Net - Թուրքիան մտադիր է դառնալ 2012-ին Նովրուզի միջազգային տոնակատարության տանտերը: Այդ մասին Թեհրանի գագաթնաժողովում հայտարարել է թուրքական կառավարության փոխվարչապետ Բյուլենտ Առինջը: Առինջի խոսքերով, նա բանակցություններ է վարել Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի հետ, որը պաշտպանել է Թուրքիայի առաջարակը:

Թուրքիայի փոխվարչապետը քննարկել է այդ հարցը Ադրբեջանի, Իրաքի, Թուրքմենստանի, Պակիստանի, Աֆղանստանի և Տաջիկստանի ներկայացուցիչների հետ, գրում է թուրքական Hurriyet թերթը:

Նովրուզի երկրորդ միջազգային տոնակատարությունն Իրանում ավարտվել է հռչակագրի ընդունմամբ, որը կոչ է անում տարածաշրջանի բնակիչներին նշել այդ հնագույն տոնը, կենտրոնացնել իրենց ջանքերը ավանդույթների աջակցության համար մշակութային, գեղարվետսական, գիտական և կրթական ծրագրերի միջոցով:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---