ԶԼՄ. Թուրքիան գաղտնի կերպով միջնորդում է Իսրայելի և Պաղեստինի միջև զինադադարի մասին բանակցություններում

ԶԼՄ. Թուրքիան գաղտնի կերպով միջնորդում է Իսրայելի և Պաղեստինի միջև զինադադարի մասին բանակցություններում

PanARMENIAN.Net - Թուրքական և պաղեստինյան ԶԼՄ-ների հաղորդագրությունների համաձայն, Թուրքիան գաղտնի կերպով միջնորդում է Իսրայելի և պաղեստինյան խմբակցությունների միջև զինադադարի մասին բանակցություններում:

Միջնորդական ջանքերը, իբր, գլխավորում է անձամբ վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Վերջինս, ասեկոսեների համաձայն, մասնակցել է իսրայելյան և պաղեստինյան ներկայացուցիչների հետ մի քանի հանդիպումների:

Անկարայում պաշտոնական դիվանագիտական աղբյուրները, սակայն, հերքում են ինքնին հանդիպումների հնարավորությունը, համենայնդեպս, իսրայելյան կողմի հետ: Թուրքական ԱԳՆ անանուն ներկայացուցիչը հայտնել է. «Դա անբնական կլիներ` ելնելով թուրք-իսրայելյան հարաբերությունների ներկայիս վիճակից», հաղորդում է MIGnews.com-ը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---