Զահիդ Օրուջ. Ցանկության դեպքում Ռուսաստանը կկարողանա նպաստել Ղարաբաղի շուրջ խաղաղ պայմանագրի կնքմանը

Զահիդ Օրուջ. Ցանկության դեպքում Ռուսաստանը կկարողանա նպաստել Ղարաբաղի շուրջ խաղաղ պայմանագրի կնքմանը

PanARMENIAN.Net - Զահիդ Օրուջը գտնում է, որ Ռուսաստանը շահագրգռված է ղարաբաղյան խնդրի կարգավորման մեջ: «Ռուսաստանի ակտիվությունը կարող է հանգեցնել Ղարաբաղի վերաբերյալ այսպես կոչված «Մեծ խաղաղ պայմանագրի կնքմանը»,-ասել է Օրուջը՝ մեկնաբանելով ռուսական կողմի մտադրությունը՝ նոր հանդիպում կազմակերպել Ադրբեջանի ու Հայաստանի ԱԳՆ ղեկավարների միջև, նախագահների մակարդակով բանակցությունների հերթական փուլը կազմակերպելու նպատակով, հայտնում է «Ինտերֆաքսը»:

«Ռուսաստանը հասկանում է, որ ստատուս-կվոյի պահպանումը ղարաբաղյան հակամարտության հարցում հղի է հետևանքներով, մասնավորապես, մարտական գործողությունների վերսկսմամբ: Մոսկվայում գիտակցում են, որ ներկա՝ Ադրբեջանի ռազմական հզորացման պայմաններում, պատերազմի վերսկսումն անխուսափելի է: Ուստի Ռուսաստանը ցանկանում է առաջխաղացման հասնել բանակցային գործընթացում: Հակառակ դեպքում, ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևն ուղղակի հանուն իր հեղինակության 2008թ. ի վեր չէր կազմակերպի Ադրբեջանի ու Հայաստանի նախագահների հանդիպումները»,-ասել է միլի մեջլիսի պատգամավորը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---