Milliyet. Նախագահ Գյուլն ուշադիր հետևում է Հրանտ Դինքի սպանության հետաքննությանը

Milliyet. Նախագահ Գյուլն ուշադիր հետևում է Հրանտ Դինքի սպանության հետաքննությանը

PanARMENIAN.Net - Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլն ուշադիր հետևում է հայ-թուրքական «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության հետաքննությանը: Ինչպես գրում է թուրքական Milliyet թերթը, հետաքննությանը հետևում են, մասնավորապես, Թուրքիայի նախագահին առընթեր Պետական հսկիչ խորհրդի աշխատակիցները, որոնք այդ գործով սկսել են զբաղվել մի քանի ամիս առաջ` Աբդուլլահ Գյուլի հատուկ հրամանագրից հետո:

Թերթի հրապարակման համաձայն, այդ ամիսների ընթացքում խորհրդի աշխատակիցները հանդիպել են տարբեր մարդկանց հետ, ում ցուցմունքները կարող են լույս սփռել «Ակոսի» խմբագրի սպանության նոր մանրամասների վրա:

Ինչպես նշում է հոդվածի հեղինակը, Պետական հսկիչ խորհրդի նախագահը Թուրքիայի նախագահին պարբերաբար զեկուցում է հետաքննության ընթացքի և նոր մանրամասների մասին:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---