Իրանի նախագահը պաշտոնանկ է արել միանգամից 3 նախարարների14 մայիսի 2011 - 16:16 AMT PanARMENIAN.Net - Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը պաշտոնանկ է արել միանգամից 3 նախարարների: Ինչպես հաղորդում է իրանական ISNA գործակալությունը, պաշտոնից ազատվել են նավթի նախարար Մասուդ Միրկազեմին, բարեկեցության ու սոցիալական ապահովման նախարար Սադեղ Մահսուլին և արդյունաբերության և հանքերի նախարար Ալի Աքբար Մեհրաբիանը: Գործակալության տեղեկատվության համաձայն, սպասվում է նավթի և էներգետիկայի նախարարությունների, ինչպես նաև բարեկեցության ու սոցիալական ապահովման և աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարությունների միավորումը: Նախագահն առայժմ չի հայտարարել թափուր պաշտոնների թեկնածությունները, որոնց այնուհետև պետք է հավանություն տա խորհրդարանը: Իրանի նախագահն ապրիլին պաշտոնից ազատեց իր աշխատակազմի ղեկավար Էսֆանդիար Ռահիմ Մաշայիին, որը հայտարարում էր այն մասին, որ Իրանը պետք է «բարեկամ» լինի բոլոր ազգերին` ներառյալ Իսրայելին: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ–Ադրբեջան սահմանին տեղադրվել է 35 սահմանային սյուն՝ նախատեսված աշխատանքների կեսից ավելին արվել է Նշվում է, որ երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Կիրանցի բնակիչները կառավարության շենքում հանդիպում են Փաշինյանի հետ Կառավարության շենք է մտել նաև Տավուշի մարզպետ Եվրահանձնաժողովի գլխավոր տնօրենը կժամանի Հայաստան Այցը տարածաշրջանային է ԱՆ․ Տավուշում գործընթացի վերաբերյալ կեղծ թեզեր են հնչում Դրանցից ամենատարածվածներին նախարարությունն անդրադարձել է իրավական տեսանկյունից |