ICG. Վրաստանը պետք է բարելավի Ջավախքի ինտեգրումը24 մայիսի 2011 - 14:56 AMT PanARMENIAN.Net - Քաղաքական կայունություն ապահովելու և նրա համար, որպեսզի Ռուսաստանը կամ մեկ ուրիշը հնարավորություն չունենան մանիպուլյացիայի ենթարկել տեղի քաղաքականությունը, Վրաստանը պետք է բարելավի իր հայաբնակ շրջաններից մեկի` Ջավախեթիի ինտեգրումը: Ճգնաժամերի կանխարգելման միջազգային խումբը (ICG) վերծություն ունի այն մասին, թե ինչպես այս փոքր, բայց զգայուն տարածաշրջանում 2006-ին լարվածության թեժացումից հետո Թբիլիսին որոշակի հաջողության է հասել, կիրառելով ավելի կառուցողական մոտեցում, որն օգնել է նվազեցնել հայ և ռուս ազգայնականների` ծայրահեղականություն սադրելու հնարավորությունը: Չնայած նրան, որ Թբիլիսին զգալի ներդրումներ է կատարել ենթակառուցվածքների զարգացման մեջ և զիջումների գնացել դպրոցներում հայոց լեզվի օգտագործման վերաբերյալ, Ջավախեթիի առջև ծառացած են մի շարք խնդիրներ: Տարածաշրջանում հաշվվում է 95.000 բնակչություն, որը խոսում է հայերն և այն, որ նա մշակութային, տնտեսական և երբեմն քաղաքական առումներով հենվում է Հայաստանի վրա, կարող է բնակչությանն ավելի զգայուն դարձնել արտաքին ազդեցության նկատմամբ: Այնուամենայնիվ, վերջերս Երևանը կայունացնող դեր է խաղում տարածաշրջանում լարվածության նվազեցման գործում: Այնուամենայնիվ, տեղի տնտեսական կամ սոցիալական դժգոհությունից խուսափելու համար, որն ընդունվում է որպես էթնիկ խտրականություն, Թբիլիսին պետք է բնակչությանն ապահովի իր քաղաքականության մասին լիարժեք տեղեկատվությամբ հայերեն լեզվով և խրախուսի ինտեգրման, լեզվի և մարդու իրավունքների հարցերի շուրջ բանավեճերը: Նա պետք է նաև ներկայացնի երկարաժամկետ բյուջետային ռեսուրսներ կրթության ոլորտում նախագծերի առաջխաղացման համար, ինչպիսիք են բազմալեզու դպրոցները և ներառի փոքրամասնությունների համար ընթացիկ լեզվային և կրթական փորձն ազգային օրենսդրության մեջ: «Վրաստանի ազգային շահերից է բխում շարունակել գրավել տեղի առաջնորդների վստահությունը և հավատարմության զգացմունք սերմանել պետության նկատմամբ»,- հայտարարել է ICQ-ի Եվրոպական ծրագրի տնօրեն Սաբինա Ֆրեյզերը: «Վրաստանը պետք է ազգային փոքրամասնությունների նկատմամբ հարգանքի օրինակ ցույց տա աշխարհի այն հատվածի համար, որտեղ փոքրամասնություններն իրենց ճնշված են զգում, հաճախ են ծագում առանձնանալու գաղափարներ»: Ջավախք Ջավախքն հնուց ի վեր բնակեցված է եղել հայերով, ինչի մասին վկայում են ինչպես հայկական, այնպես էլ վրացական, արաբական, թուրքական եւ այլ աղբյուրները: Ըստ վրաց Լեոնտի Մրովելիի աղբյուրի, IV դարի սկզբում Ջավախքի բնակչության խոսակցական լեզուն հայերենն էր: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է Թունյան․ Ադրբեջանից գազ գնելու հարց այս պահին չկա օրակարգում Ըստ նրա՝ Հայաստանի կամ որևէ այլ երկրի համար տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը ՀՀ–ն կգործակցի Իտալիայի հետ ռազմական, ռազմատեխնիկական ոլորտներում․ Կան պայմանավորվածություններ Այցը տեղի է ունեցել ապրիլի 23-25-ը Վենետիկի 60-րդ հոբելյանական բիենալեի հայկական տաղավարի պաշտոնական աջակիցն է ARARAT լեգենդար հայկական կոնյակը Ազգային տաղավարի համադրողն է ԳԱԿ ցուցադրությունների գծով տնօրեն Արմեն Եսայանցը |