ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ ՀԱԿԱՀԱՅ ԵԼՈՒՅԹՆԵՐԻ ԴԵՄ ԲՈՂՈՔԵԼՈՎ ԼՔԵԼ Է ԽՄԲԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

PanARMENIAN.Net - Ինչպես հայտնում է Ա-Ինֆո լրատվական գործակալությունը, դեկտեմբերի 30-ին Վրաստանի խորհրդարանի հայազգի պատգամավոր Վան Բայբուրդյանը հայտարարել է խորհրդարանական «Հանուն նոր Վրաստանի» խմբակցությունից դուր գալու մասին:



Հայ պատգամավորի նման որոշման պատճառ դարձել է այն, որ խմբակցության ղեկավար Իրակլի Գոգուավան խմբակցության նիստի ժամանակ խոսելով երկրում տեղի ունեցածի մասին, նշում է, որ ԱՄՆ միջամտությամբ տեղի է ունեցել հեղափոխություն, - այս գործում անմասն չէ ամերիկահայ սփյուռքը:



Վան Բայբուրդյանը փաստորեն խմբակցությունից դուրս գալով հայտնել է իր բողոքը հայերի հանդեպ վրաց որոշ քաղաքական գործիչների անպարկեշտ կեցվածքի համար: «Պետք չէ ամեն մի դժվարության համար մեղավոր համարել հայերին»,- հայտարարել է նա:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---