Հնդկաստանն արդիականացրել է ՀՀ մատակարարված հրետանային համակարգերը՝ նոր էլեկտրոնիկա տեղադրելով

Հնդկաստանն արդիականացրել է ՀՀ մատակարարված հրետանային համակարգերը՝ նոր էլեկտրոնիկա տեղադրելով

PanARMENIAN.Net - Սպառազինություն արտադրող հնդկական Bharat Forge-ը, որը ATAGS հաուբիցներ է մատակարարել Հայաստանին, արդիականացրել է դրանք հաուբիցների վրա տեղադրելով նոր էլեկտրոնիկա: Այդ մասին գրել է Indian Defense Research Wing–ը հղում անելով ընկերության տնօրեն Բաբա Կալյանիին։

Հրետանային համալիրներում տեղադրվել են պարզեցված ինտերֆեյսով բալիստիկ համակարգիչներ, որոնք նվազեցնում են հրետանային հաշվարկների սխալվելու հավանականությունը, հայտնում է Sputnik Արմենիան։

Բալիստիկ համակարգիչները նաև ցամաքային նավիգացիոն համակարգերի հետ ինտեգրում են ապահովում, ինչը թույլ է տալիս ավելի ճշգրիտ նշանառություն կատարել։

Ավելի վաղ Indian Defence Research Wing–ը գրել էր, որ Հայաստանը Հնդկաստանից ստացել է ATAGS 155 մմ տրամաչափի 6 հաուբից։ Նշվում է, որ հաուբիցները մատակարարվել են 2023–ի օգոստոսի սկզբին և որ դա առաջին խմբաքանակն է, որը Հայաստան է հասել Հնդկաստանի հետ ստորագրված խոշոր պայմանագրի շրջանակներում։

Գործարքը նախատեսում է Հայաստանին մատակարարել 155,5 միլիոն դոլարի ընդհանուր արժողությամբ 90 միավոր ATAGS։ Բացի այդ, առաջիկա 3 տարիների ընթացքում փուլային տարբերակով Հայաստանին պետք է մատակարարվի ևս 84 հաուբից։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---