Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ

Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ

PanARMENIAN.Net - Կիրանցի բնակչուհին, ներկայացնելով գյուղում ստեղծված վիճակը, ասել է, որ եթե նախօրեին մեծ թվով ոստիկանների ու ԱԱԾ աշխատակիցների ներկայությունը բացասական էր ազդում բնակիչների վրա, ապա այսօր արդեն իրենք չեն ցանկանում, որ նրանք հեռանան, թեև մի քանի ավտոբուս ոստիկան արդեն հեռացել է, հայտնում է «Փաստինֆոն»։

Նշվում է, որ կիրանցի բնակիչներն իրենց տներում արդեն վախենում են իրենց անվտանգության համար՝ ադրբեջանցու ճանապարհը բաց է, ականներն՝ ականազերծված։

«Երեք «Գազել»՝ բերետավորներով, երկու ավտոբուս՝ այլ ոստիկաններով, այստեղ են»,- փոխանցել է բնակչուհին՝ նշելով, որ այս պահին գյուղում ոչինչ չի կատարվում։

«Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ, բայց հիմա արդեն մենք էլ չենք ուզում, որ գնան ոստիկանները, երեկ ականները հանել են , անվտանգ չենք զգում մեզ»,- ասել է նա։

Մայիսի 2–ի վաղ առավոտյան ոստիկանները բերման էին ենթարկել Կիրանց գյուղի ռազմական նշանակության ճանապարհի մոտ 24-ժամյա հսկողություն իրականացնող գյուղացիների։ ՆԳՆ մամուլի ծառայությունից ավելի ուշ հայտնեցին, որ 30 քաղաքացի տարվել է Տավուշի մարզի ոստիկանության տարածքային բաժին։ Բերման ենթարկված բոլոր կիրանցեցիներին ազատ են արձակվել։ Նրանք պատմել են, որ իրենց բերման են ենթարկել քաշելով, խփելով, սակայն ՆԳՆ–ն հերքել է նրանց ծեծի ենթարկելու տարածվող լուրը։ Այնուհետև հայտնի դարձավ, որ ոստիկանները փակել են Կիրանցի ճանապարհը, թույլ չեն տալիս գյուղ մտնել, նույնիսկ Բագրատ Սրբազանին։ Մայիսի 3–ին Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի՝ Կիրանցի հատվածում գյուղացիները հեռացրել են վրանները՝ բացելով ճանապարհը, սակայն, ոստիկանների կողմից փակ էին մնում Կիրանցի մուտքերը՝ Սարիգյուղի և Ոսկեպարի հատվածներից։ Այժմ մուտքը գյուղ բաց է։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---