Ղազախստանի ԱԳՆ․ Միջնորդության մասին խոսք չկա՝ բանակցելու են բացառապես ՀՀ-ն ու Ադրբեջանը29 ապրիլի 2024 - 16:52 AMT PanARMENIAN.Net - Ղազախստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Այբեկ Սմադիյարովը, անդրադառնալով ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների՝ Ալմաթիում կայանալիք հանդիպմանը, ասել է, որ Ղազախստանն ասյտեղ որպես միջնորդ հանդես չի գալիս՝ բանակցելու են բացառապես կողմերը։ «Մենք հիմա կապի մեջ ենք Ադրբեջանի և Հայաստանի մեր գործընկերների հետ։ Առաջիկա բանակցությունները լինելու են բացառապես կողմերի միջև։ Կցանկանայի նշել, որ Աստանայի միջնորդության մասին խոսք չկա, մենք լոկ բարի կամքի ծառայություն ենք տրամադրում՝ այսպես կոչված good offices»,–ասել է նա, հայտնում է ՏԱՍՍ–ը։ Սմադիյարովը հիշեցրել է, որ Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը վերջերս Ադրբեջան և Հայաստան կատարած այցերի ժամանակ կարևորել էր տևական խաղաղության հաստատումն այդ երկրների միջև և ասել էր, որ Ղազախստանը պատրաստ է հարթակ տրամադրել բանակցությունների համար։ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանն ապրիլի 29–ին հայտարարել է, որ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը կհանդիպեն Ալմաթիում: «Ղազախական կողմի առաջարկով կա Հայաստանի և Ադրբեջանի նախարարների հանդիպման պայմանավորվածություն։ Հստակեցված է, որ այն կանցնի Ալմաթիում»,–ասել է նա։ Ավելի վաղ ադրբեջանական կողմը հայտարարել էր, որ ընդունել է ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը Ղազախստանում անցկացնելու Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևի առաջարկը։ Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | Փոխվարչապետի գլխավորած հանձնաժողովի կողմից ապօրինի սահմանազատման վերաբերյալ հաղորդմանն ընթացք է տրվել Հաղորդումը ներկայացրել էր «Հայաքվե» նախաձեռնությունը Քննարկվել են ՀՀ-ԱՄՆ երկկողմ առևտրի ծավալների ավելացման հարցեր Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացման ընթացքին Փաշինյան․ Ցնցված եմ Սլովակիայի վարչապետի վրա հարձակումից Նա նշել է, որ բռնությունը տեղ չունի քաղաքականության մեջ ԱԳՆ. Վրաստան այցելելու համար ապահովագրության պահանջը դեռ պարտադիր չէ Նշվում է, որ հունիսի 1-ի ժամկետը հաստատված չէ, դիտարկվում են ավելի ուշ ժամկետներ |