Իսլամական ֆունդամենտալիզմը գործի մեջ

Իսլամական ֆունդամենտալիզմը գործի մեջ

Տարբեր խմբավորումների խնդիրն այն է, որ նրանք իրենց անկրթության և սահմանափակ մտածողության պատճառով, չեն պատկերացնում ամբողջ աշխարհի պատկերը, որը չի կիսվում Ալլահի որդիների և «անհավատների» միջև

Իսլամիստական ֆունդամենտալիզմի դեմքը գնալով ավելի ու ավելի տհաճ, եթե չասենք սարսափելի, է դառնում: Վերջին բանը, որ արել են, Թիմբուքտուի հին դամբարանների ոչնչացումն է: Ինչպես գրում է BBC-ն, «Անսար Դին» խմբավորման իսլամիստ-գրոհայինները պատրաստ են ոչնչացնել բոլոր այն հուշարձանները, որոնք շարիաթի նորմերը խախտող կհամարվեն: Գրոհայինները քանդել են Ջինգերբեր հայտնի մզկիթի 2 գերեզմաններ, հաղորդում են տեղի բնակիչները:

PanARMENIAN.Net - Թիմբուքտուն համարվում է Համաշխարհային ժառանգության օբյեկտ և այնտեղ են գտնվում մահմեդական սրբերի հնագույն գերեզմանները, որոնց իսլամում երկրպագում են սուֆիզմի հետևորդները: «Ալ-Քաիդայի» հետ կապված «Անսար Դին» խմբավորումը դավանում է իսլամի ֆունդամենտալիստական ձևին, ըստ որի սրբերի պաշտամունքը համարվում է կռապաշտություն: Խմբավորման անդամներն արդեն քանդել են Թիմուքտուի մի քանի հնագույն դամբարաններ: ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը քննադատել է դամբարանների ոչնչացումը, նախազգուշանելով, որ դա կարող է համարվել ռազմական հանցագործություն: Դա նշանակում է, որ գործը կարող է տեղափոխվել Հաագայի Միջազգային քրեական դատարան:

Դատարանի դատախազ Ֆաթու Բենսուդան կիրակի օրը Թիմբուքտուի հուշարձաների ոչնչացումը անվանել է ռազմական հանցագործություն: Թիմբուքտուն կոչում են «333 սրբերի քաղաք»: «Անսար Դին» շարժման գաղափարախոսությունը արգելում է սրբերի երկրպագությունը, քանի որ դա համարում է կռապաշտություն: Մահմեդականները, որոնք դավանում են իսլամի ավանդական ձևերին, մասնավորապես` սուֆիաները, սրբերի երկրպագությունը համարում են նորմալ:

Իսլամական խմբավորման հերթական բարբարոսությունը նորություն չէ: Աֆղանստանում իշխանության գալով, Թալիբանը ոչնչացրեց Բամիանում Բուդդայի հսկայական արձանը: Եվ ահա բոլորովին վերջերս Եգիպտոսում հնչեց աբսուրդ մի արտահայտություն այն մասին, որ պետք է ոչնչացնել բուրգերը, քանի որ դրանք հեթանոսական են…

Այստեղ հարկ է նշել, որ ճարտարապետական հուշարձանների ոչնչացումը, որոնք որևէ կրոնի սահմաններում չեն տեղավորվում, չի հանդիսանում հենց իսլամի մենաշնորհ: Առաջին քրիստոնյաները նույնպիսի ոգևորությամբ ոչնչացնում էին այն ամենը, ինչը կապված էր հեթանոսական հավատի հետ: Սակայն ներկայումս նման գործողությունները, լավագույն դեպքում, զարմանք, վատագույն դեպքում`իսլամի` որպես համաշխարհային կրոնի մերժում են առաջացնում, որն իբրև թե խաղաղություն և լույս է կրում: Տարբեր խմբավորումների խնդիրն այն է, որ նրանք իրենց անկրթության և սահմանափակ մտածողության պատճառով, չեն պատկերացնում ամբողջ աշխարհի պատկերը, որ չի կիսվում Ալլահի որդիների և «անհավատների» միջև: Նույն թալիբները, ովքեր բացի պակիստանյան դպրոցից, ուրիշ ոչինչ չեն տեսել, իրենց տեսանկյունից են բացատրում Ղուրանը և այն ամենը, ինչը հասանելի չէ նրանց մտածողությանը, և այդ ամենը ոչնչացման ենթական համարում: Այդ շարքում է նաև Հին Ջուղայի հին հայկական գերեզմանատան ոչնչացումը:

Մարդկության մշակութային արժեքների ոչնչացոմը ևս մեկ անգամ ապացուցել է ՄԱԿ-ի և ՅՈւՆԵՍԿՕ-ի ամբողջ անկարողությունը, որոնք, ինչպես միշտ, սահմանափակվել են միայն «քննադատությամբ» այն բանից հետո, ինչ հուշարձանները ոչնչացվել են: Այստեղ հանդիպում ենք միջազգային կազմակերպությունների պատասխանատվության ենթարկելու խնդրին:

ՅՈւՆԵՍԿՕ-ի`ոչ նյութական ժառանգության ամեն տարի կազմվող ցուցակները, մարդկության հպարտություն հանդիսացող ճարտարապետական և պաշտամունքային շինությունների թվարկումը, արմատական իսլամիստների համար անհասկանալի երևույթ է: Վերջիններս, հուշարձանները ոչնչացնելով, իրենց վրա են գրավում ամբողջ աշխարհի ուշադրությունը: Նպատակը մեկն է` վախեցնել և ստիպել աշխարհին իրենց հետ հաշվի նստել: Եվ պետք է ասել, որ իսլամիստները դանդաղ, սակայն հաստատուն քայլերով մոտենում են իրենց նպատակին:

Սակայն իսլամը` որպես համաշխարհային տրամաբանություն, կորցնում է իր հեղինակությունը: Իսկ միգուցե հակառա՞կը. մեր գլխիվայր շրջված աշխարհում այն ամենն, ինչ կործանարար է, ներկայացվում է որպես ժողովրդավարություն և եթե մեկն արդարացնի իսլամիստների արարքները, մյուսներին այլ բան չի մնա անել, իսկ մինչ այդ Ալլահի որդիներով բնակեցված երկրի վրա այլ բան չի մնա, բացի մզկիթներից…

Կարինե Տեր-Սահակյան
 Ամենաընթերցվողը բաժնում
Խմբավորումները, որոնք կապված են «Ալ-Քաիդայի» հետ, նախորդ տարվա ապրիլից վերահսկվող տարածքներում թալիբների սցենարով շարիաթ են հաստատում
Ղազախստանի ամենահայտնի քաղաքացիներից մեկը, որը ապաստան է գտել Ժնևյան լճի ափին, Վիկտոր Խրապունովն է ընտանիքի հետ
Եվրամիությանն անհանգստացնում է ուժի կիրառման դեպքերի կրկնությունը, ինչպես նաև իշխանական կառույցներում տիրող անպատժելիությունը
ՄԱԿ-ի ԱԽ-ի մշտական հնգյակը և Գերմանիան սպասում են Իրանի պատասխանին՝ կապված միջուկային ծրագիրը դադարեցնելու հետ
Partner news
 Ուշադրության կենտրոնում
Al Arabiya. Ասադի զորքերը քիմիական զենք են օգտագործել

Al Arabiya. Ասադի զորքերը քիմիական զենք են օգտագործել Վիրավորների մոտ Դամասկոսի բժիշկները հայտնաբերում են շնչարգելություն և բիբերի բնորոշ ռեակցիա

 Բաժնի այլ նյութերը
Եգիպտացիներին դու ՞ր է եկել փոխել նախագահներին Եգիպտացիները քաղցած և աղքատ են, իսկ երկրի տնտեսական վիաճկն օրեցօր վատանում է
Գործադուլ անող նավթագործ բանվորներ, անհետացած բանկիր, հեղաշրջման փորձ. Ո ՞վ է Ղազախստանում «երաժշտություն պատվիրել» «Բոլոր նրանք, ովքեր դատապարտվել են, դատապարտվել են կոնկրետ հանցագործությունների, այլ ոչ թե «ինչ-որ բանի» համար»,-հայտարարել է անձամբ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը
«Գազպրոմը» Թուրքիայում էլ է «Գազպրոմ» 2012թ դեպի Թուրքիա գազի պայմանագրային մատակարարումը կազմել է մոտ 30մլրդ քկմ, որոնցից 27 միլիարդը կյուրացնի Թուրքիան