Եգիպտոսն իբրև «արաբական գարնան» հայելի

Եգիպտոսն իբրև «արաբական գարնան» հայելի

Վտանգավոր է ղպտի լինել Եգիպտոսում, դրուս` Սիրիայում և պարզապես քրիստոնյա Թունիսում, Ալժիրում, Լիբանանում

Քրիստոնյաները միշտ էլ անցանկալի են եղել Եգիպտոսում, ինչպես և Մերձավոր Արևելքի մյուս երկրներում: Հայ համայնքների վրա, այս օրինաչափույթունը, որպես կանոն, այնքան էլ չի տարածվում, բացառությամբ` Սիրիայի: Սակայն իսլամիստների իշխանության գալը կարող է լրջորեն բարդացնել հայ համայնքների կյանքը:

PanARMENIAN.Net - Վտանգավոր է ղպտի լինել Եգիպտոսում, դրուս` Սիրիայում և պարզապես քրիստոնյա Թունիսում, Ալժիրում, Լիբանանում: Երկիրը փշե ձեռնորցների մեջ պահող Հոսնի Մուբարաքը մահվան սպառնալիքով արգելում էր ցանկացած կրոնական տարաձայնություն, որը հանգեցնում էր արյունահեղության: Այժմ Եգիպտոսում ամեն-ինչ այլ կերպ է. ղպտիները, որոնք կազմում են Եգիպտոսի բնակչության մոտ 10 տոկոսը, ֆիզիկական բնաջնջման եզրին են: Հարկ է հիշեցնել, որ ղպտիական եկեղեցին հնագույն քրիստոնյա եկեղեցիներից է: Ղպտիների մեծամասնությունը դավանում են քրիստոնեություն և մեծ մասամբ մինչքաղկեդոնյան եկեղեցիների թվից պատկանում են Ղպտիական ուղղափառ եկեղեցուն: Ղպտիները եգիպտացի քրիստոնյաներ են` քրիստոնեության հնագուն ճյուղերից մեկի ներկայացուցիչները, որոնք իրենց պատմությունում և մշակույթում պահպանել են գծեր, որոնց արմատները պատմության հնագույն էջերում են` Փարավոնների և նրանց ենթականերին ժամանակներում: Քրիստոնեությունը Եգիպտոսում բազմաթիվ հետևորդներ է ձեռք բերել 1-ին դարի կեսերին: Ինչպես ենթադրում են ղպտիները, քրիստոնեությունն առաջին անգամ Եգիպտոսում քարոզել է նրանց առաջին առաքյալը` Մարկոսը: Ղպտիները հերքում են, որ Հիսուս Քրիստոսի մեջ մարդկային էություն կա:

Այսպիսին է պատմությունը: Այս ամենի հետ մեկտեղ հարկ է նշել, որ արաբական երկրների վերաբերյալ վիճակագրական տվյալները շատ հաճախ կեղծվում են, և նույն ղպտիների քանակությունը կարող է խիստ նվազեցված ներկայացվել` ի շահ արաբական բնակչության:

Եգիպտոսում մահմեդականների և ղպտիների միջև վերջին բախումները տեղի են ունեցել նախորդ շաբաթ: Ինչպես հաղորդում է BBC-ն, Կահիրեից ոչ հեռու մահմեդականների կողմից քրիստոնյաների եկեղեցու և տների վրա հարձակման արդյունքում, վիրավորվել է առնվազն 16 մարդ: Կահիրեից մոտ 40 կմ հեռավորության վրա գտնվող Դաշուր գյուղում հուզումները սկսվել են այն բանից հետո, ինչ մեկ մահմեդական է մահացել ուրբաթ օրը տեղի ունեցած բախումների արդյունքում ստացված վերքերից:

Եգիպտոսի մահմեդական մեծամասնության և քրիստոնեական փոքրամասնությունների միջև բռնության դրսևորումներ հաճախ են տեղի ունենում: Սակայն սրանք Մոհամմեդ Մուրսիի` նախագահի պաշտոնում ընտրվելուց հետո, առաջին հուզումներն են: Չորեքշաբթի առավոտյան ոստիկանությունը Դաշուրում կիրառել է արցունքաբեր գազ, որպեսզի կանգնեցնի մահմեդականների ամբոխին, որը պատրաստվում էր այրել եկեղեցին: Ի պատասխան, հաջողվել էր հրկիզել քրիստոնյաների մի քանի տներ և 3 ոստիկանական մեքենա: Ըստ պաշտոնական տեղեկատվության, 16 վիրավորների թվում են նաև 10 ոստիկաններ: Գազայի ղպտի արքեպիսկոպոսի ներկայացուցիչն ասել է, որ Դաշուրի ամբողջ քրիստոնյա բնակչությունը փախուստի է դիմել:

«Ամբոխը թալանում և այրում էր խանութները, այդ թվում` ոսկերչական… և ահաբեկում էր տեղի բնակչությանը` ստիպելով լքել իրենց տները»,-ասել է նա: Իսկ ամեն ինչ սկսվել էր նրանից, որ մահմեդական այցելուն մեղադրել էր լվացքատան քրիստոնյա աշխատակցին նրանում, որ վերջինս արդուկելիս այրել էր նրա վերնաշապիկը: Սկանդալը վերափոխվել է զանգվածային անկարգությունների, որոնց արդյունքում գյուղի բնակիչները նետել էին այրվող պայթուցիկներ: Մի մահմեդական մահացու վիրավորվել էր: Ղպտիները մտավախություն ունեն, որ նախագահ Հոսնի Մուբարաքի ռեժիմի անկումից հետո, իսլամի ավելի արմատական ձևեր կարող են Եգիպտոսում սպառնալիք հանդիսանալ իրենց համար:

Սիրիայում իրավիճակը շավ ավելի վատ է. ապստամբները չեն թաքցնում, որ վերջ կտան քրիստոնյաներին և ալավիներին, եթե իշխանության գան: Առաջին գծում, ցավոք հայ համայնքն է, որը շատ ավելի միասնական և բազմամարդ է Սիրիայի մյուս փոքրամասնությունների թվում: Սակայն վերջերս Մերձավոր Արևելքում քրիստոնյաների և հայերի համար վտանգները գնալով ավելի շոշափելի են դառնում: Այս հարցում զարմացնում է Արևմուտքի դիրքորոշումը, որն ուզում է ավելի սուրբ դառնալ, քան Մուհամմեդ մարգարեն` հանդուրժելով իսլամիստներին այն հույսով, որ նրանց միջոցով իրավիճակը տարածաշրջանում ավելի կառավարելի կդառնա: Այլ կերպ ասած, Արևմուտքը դարձել է իսլամիստական, չնայած որ իրականում վերջինս պետք է պաշտպաներ քրիստոնյաներին` ելնելով քաղաքակրթային և մշակութաբանական ընդհանրություններից: Սակայն ԱՄՆ-ն ու Եվրոպան գերադասում են աչք փակել քրիստոնյաների իրավունքների խախտման վրա` իսլամիստներին և անգամ Ալ-Քաիդային գրեթե դարձնելով ժողովրդավարության ջատագովներ: Նման քաղաքականությունը ոչ մի լավ բանի չի հանգեցնի, և, Աստված մի արասցե, բայց Արևմուտքը կարող է նոր սեպտեմբերի 11-ի հետ բախվել:

Կարինե Տեր-Սահակյան
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչ է իրենից ներկայացնելու Սաուդյան Արաբիայում կառուցվելիք աշխարհի խոշորագույն շինությունը
Իրադարձություններ, որոնք զարգացել են 1 ամսից էլ քիչ ժամանակում
 Ուշադրության կենտրոնում
 Բաժնի այլ նյութերը
Բայրաքթարից պակաս աղմկահարույց, բայց ավելի փորձառու Իրանական ԱԹՍ-ների չբացահայտված պոտենցիալը
Հին վիրուսի նոր բռնկումը Ինչ է հայտնի կապիկի ծաղկի դեպքերի աճի մասին
---