Ամերիկացի դիվանագետների արժանապատվությունը հավասար է նավթի ծավալների՞ն

Ամերիկացի դիվանագետների արժանապատվությունը հավասար է նավթի ծավալների՞ն

Վաշինգտոնյան մամուլը բավականին քննադատաբար է ընդունում, երբ երկրի պաշտոնյաները և ԱՄՆ շահերը ներկայացնող դիվանագետները խոնարհվում են արտասահմանյան ղեկավարների` հատկապես բռնապետերի, առջև

Բաքուն ներքաշավծ է հերթական սկանդալում` այս անգամ կապված Ադրբեջանում ԱՄՆ նոր դեսպան Ռիչարդ Մորնինգսթարի հետ: ԱզերԹաջ պետական տեղեկատվական գործակալության կայքում հրապարակված լուսանկարում երևում է, թե ինչպես է ամերիկացի դիվանագետը ծաղիկներ դնում երկրի նախկին նախագահ Հեյդար Ալիևի գերեզմանին և գլուխ խոնարհում ՊԱԿ նախկին գեներալի հուշարձանի առջև. վերջինս երկրում հաստատել է ռեժիմ, որը հաճախ բռնապետական են կոչում:

PanARMENIAN.Net - Ճիշտ է ԱՄՆ Պետդեպարտամենտն անմիջապես հերքեց տեղեկություններն այն մասին, որ դիվանագետը գլուխ է խոնարհել: «Նա պարզապես ծաղիկներ է դրել,-ասել է ԱՄՆ արտքաին գերատեսչության ներկայացուցիչ Պատրիկ Վենտրելը,-Սա ստանդարտ գործողություն է դեսպանների համար, ովքեր հավատարմագրեր են շնորհել: Խոնարհում չի եղել», գրում է ВВС-ին: Սակայն սկանդալի առկայությունն ակնհայտ է. վերջին տարիներին ամերիկյան դիվանագիտությունում տաբու է դարձել գլուխ խոնարհել արտասահմանյան գերտերությունների առաջնորդների առջև: Վաշինգտոնյան մամուլը բավականին քննադատաբար է ընդունում, երբ երկրի պաշտոնյաները և ԱՄՆ շահերը ներկայացնող դիվանագետները խոնարհվում են արտասահմանյան ղեկավարների` հատկապես բռնապետերի, առջև: Միթե կասպյան նավթնա այնպես է փակել ԱՄՆև ամբողջ աշխարհի աչքերը, որ վերջիններս պատրաստ են ամեն ինչի, միայն թե արժանանան Բաքվի բարեհաճությանը: Ինչ վերաբերում է Վենտրելի` «դեսպանների համար սովորություն դարձա գործողության» վերաբերյալ խոսքերին, ապա չի եղել մի դեպք, որ Հայաստանի նախագահին հավատարմագիր շնորհելուց հետո, դեսպաններն ուղղվեին դեպի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր և գլուխ խոնարհեին Օսմանյան կայսրությունում սպանված 1.5 մլն հայերի հիշատակի առջև: Իսկ նրանք ավելի շատ հարգանքի են արժանի, քան ՊԱԿ նախկին գեներալը: Սակայն ինչպես արդեն նշեցինք, գազն ու նավթը հանդիսանում են Արևմուտքի արտաքաին քաղաքականության որոշիչ գործոն:

Ընդգծենք, որ Ռիչարդ Մորնինգսթարը նորեկ չէ դիվանագիտությունում: Նա ԱՄՆ դեսպանի պաշտոնն է կատարել Եվրամիությունում և դեսպանորդի` ԱՊՀ-ում: Մորնինգսթարը` որպես ԱՄՆ պետքարտուղարի եվրասիական էներգետիկայի գծով հատուկ բանագնաց, ԱՄՆ-ն ներկայացրել է Nabucco նավթատարի մասին միջազգային պայմանագրի ստորագրման արարաողությանը, իսկ մինչ այդ աշխատել է որպես կասպյան ավազանի երկրների էներգետիկայի գծով բանագնաց: Նա հայտնի է որպես Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարի կողմնակից և Nabucco ծրագրում Իրանի մասնակցության հակառակորդ:

Ամերիկյան վերլուծաբանների կարիքով, Ադրբեջանը ԱՄՆ փորձված դաշնակիցն է, որը տեղակայված է բարդ տարածաշրջանում, սակայն դա ամերիկյան դեսպանին իրավունք չի տալիս հպատակություն և հնազանդություն ցուցաբերել:

Դրանից հետո Բարաք Օբամայի` Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելու վերաբերյալ «անհանգստության» հայտարարությունը, հնչում է, համենայն դեպս, երկիմաստ: Ադրբեջանը ներկայումս ԱՄՆ-իյն անհրաժեշտ է ոչ միայն որպես նավթի մատակարար, այլ նաև որպես Իրան ներխուժելու պլացդարմ: Հանուն դրա դեսպանը կարող է գլուխ խոնարհել Հեյդար Ալիևի առջև, քանի որ հենց նրա օրոք է ադրբեջանական նավթը հասանելի դարձել ԱՄՆ համար և կնքվել «դարի գործարքը»: Գուցե Մորնինգսթարը յուրովի ներողություն է խնդրել Իլհամ Ալիևից Օբամայի դիրքորոշման համար: Սակայն ինչ էլ որ լինի, գերտերության դեսպանը չպետք է իրեն նման կերպ պահի երրորդ աշխարհի երկրում, եթե անգամ վերջինս նավթի հարուստ պաշարներ ունի: Արդեն խոսել ենք Հայաստանի մասին: Եվ հազիվ թե որևէ դեսպան հարգալից լռությամբ սառեր-մնար Լենինի դամբարանի առջև:

Կարինե Տեր-Սահակյան
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչ է իրենից ներկայացնելու Սաուդյան Արաբիայում կառուցվելիք աշխարհի խոշորագույն շինությունը
Իրադարձություններ, որոնք զարգացել են 1 ամսից էլ քիչ ժամանակում
 Ուշադրության կենտրոնում
 Բաժնի այլ նյութերը
Բայրաքթարից պակաս աղմկահարույց, բայց ավելի փորձառու Իրանական ԱԹՍ-ների չբացահայտված պոտենցիալը
Հին վիրուսի նոր բռնկումը Ինչ է հայտնի կապիկի ծաղկի դեպքերի աճի մասին
---