Եգիպտացիներին դու ՞ր է եկել փոխել նախագահներինԵգիպտացիները քաղցած և աղքատ են, իսկ երկրի տնտեսական վիաճկն օրեցօր վատանում է Բուրգերի երկրում հասունանում է երկրորդ «հեղափոխությունը»` այժմ արդեն ուղղված «Մահմեդական-եղբայրների», ավելի ճիշտ`կարծես թե ընտրված նախագահ Մուհամմեդ Մուրսիի դեմ: Ընթացիկ տարվա մայիսին նախագահական ընտրությունների առաջին փուլից հետո ցուցակում մնացին Մուհամմեդ Մուրսին և Եգիպտոսի նախկին վարչապետ Ահմեդ Շաֆիկը 17 դեկտեմբերի 2012 PanARMENIAN.Net - Ըստ որոշ տվյալների, երկրորդ փուլից առաջ գաղտնի պայմանավորվածություն է կնքվել. Մուրսին հաղթում է սակայն կտրուկ գործողությունների չի գնում` հնարավորությունների սահմանում պահպանելով ԱՄՆ-ի հետ ֆինանսական օգնության վերաբերյալ նախնական պայմանավորվածությունները: Բոլորը կարծես թե հանգստացել են, սակայն Թահրիր հրապարակում շարունակում են հավաքվել տասնյակ հազարավոր մարդիկ` բողոքելով իշխանությունների դեմ: Բողոքում են հիմնականում տնտեսական խնդիրների, այլ ոչ թե սահմանադրության դեմ: Եգիպտացիները քաղցած և աղքատ են, իսկ երկրի տնտեսական վիաճկն օրեցօր վատանում է: Եգիպտոսը միշտ էլ աղքատ երկիր է եղել, սակայն Մուբարաքի օրոք միայն զբոսաշրջությունը ապահովում էր բյուջեի 70 տոկոսը: Այժմ դա չկա և դժվար թե առաջիկայում լինի: Եգիպտացիների աղքատությունը ակնհայտորեն զարմանալի է, քանի որ երկրում կա գազ, նավթ, երկաթ, ֆոսֆատ, ցինկ և այլ հանածոներ: Դրա հետ մեկտեղ, պետք չէ մոռանալ, որ Եգիպտոսի 96 տոկոսն անապատ է: Ավելացնենք նաև դեմոգրաֆիան և արդյունքում կստացվի, որ ոչ մի սահմանադրություն և շարիաթ էլ ժողովրդին չի փրկի աղքատությունից և անգործությունից: Ամեն ինչ ավելի կվատանա, այսինքն` Եգիպտոսը կվերածվի ահաբեկիչների մատակարարի: Այստեղ հարկ է նշել, որ «Ալ-Քաիդայի» հիմնադիրներից էր եգիպտացի բժիշկ Այման ալ-Զավահարին: Սակայն խնդիրն այն է, որ «Մահմեդական-եղբայրները» չգիտեն, թե ինչպես կերակրեն ժողովրդին: Արտասահմանյան ներդրումները մոբիլիզացնելու նրանց կարողությունը ծայրահեղ սահմանափակ է: Անգործներն ու աղքատները ամենօրյա գոյության կռիվ են մղում: «Հենց նրանք են իսլամիստների և աշխարհիկ քաղաքացիների քաղաքական և իրավաբանական պայքարի պատճառը, որը պայթյունավտանգ է Կահիրեի ռեժիմի համար»,-գրում է Maariv պարբերականը: Եգիպտոսի լիբերալ ընդդիմությունը մերժել է նոր սահմանադրական հռչակագիրը, որը դեկտեմբերի 9-ին ընդունվել էր նախագահ Մուհամմեդ Մուրսիի կողմից, և կոչ արել բոլոր աշխարհիկ ուժերին զանգվածային ցույցերի դուրս գալ դեկտեմբերի 15-ին կայացած երկրի նոր սահմանադրության վերաբերյալ հանրաքվեի դեմ: Ընդդիմությունը կոչ է արել բոլոր առաջադեմ ուժերին «դուրս գալ եգիպտական քաղաքների հրապարակներ` ի նշան նախագահ Մուրսիի վարած քաղականության դեմ բողոքի»: Եգիպտոսի նախագահը կարգադրել է, որպեսզի հանրաքվեի անցկացման ընթացքում զինված ուժերն ապահովեն անվտանգությունը ամբողջ երկրի տարածքում, հաղորդում են տեղի ԶԼՄ-ները` հղելով երկրի ղեկավարի վարչակազմի ներկայացուցչին: Համաձայն նախագահի հրամանագրի, բանակային ստորաբաժանումները ներգրավվելու են սահմանադրության վերաբերյալ հանրաքվեի ընթացքում անվտանգության և պետական կառույցների պաշտպանության միջոցառումներում: Այս ընթացքում բանակն իր բոլոր գործողությունները պետք է համակարգի երկրի ՆԳՆ հետ: Բանակի սպաները նույն լիազորություններով չեն օժտվելու, ինչ ոստիկանները և չեն կարողանալու ձերբակալել մարդկանց, ովքեր կխախտեն գործող օրենսդրությունը: Մի խոսքով, Մուբարաքի օրոք փողոցներում բացակյում էին լուսակիրները: Այժմ ևս դրանք ակնհայտորեն չկան: Սակայն այն ժամանակ յուրաքանչյուր խաչմերուկում կանգնած էին ոստիկաններ և կարգավորում էին երթևեկությունը: Մեկ հարվածով լուծվում էին միանգամից մի քանի խնդիրներ`երիտասարդներն աշխատանք ունեին և կարող էին ընտանիք պահել: Եգիպտոսում հակամարտությունը, ցավոք, դեռ երկար է տևելու և կարող է ավարտվել նույն ամենաթողությամբ, ինչ Լիբիայում: Եթե Մուրսին Թուրքիայի օրինակով չափավոր գտնվի իսլամական օրենքների առաջխաղացման հարցում, ապա դեռ ամեն ինչ կորած չէ: Ի վերջո, քաղաքական առումով, Եգիպտոսը Մերձավոր Արևելքի ամենաազդեցիկ երկրներից էր: Կարինե Տեր-Սահակյան Ամենաընթերցվողը բաժնում Ինչ է իրենից ներկայացնելու Սաուդյան Արաբիայում կառուցվելիք աշխարհի խոշորագույն շինությունը Վերջին ամսվա զարգացումները Իրադարձություններ, որոնք զարգացել են 1 ամսից էլ քիչ ժամանակում Ինչպես անցավ Eurosatory 2022-ը Բաժնի այլ նյութերը Ալիևը փորձում է ԵՄ-ին համոզել, թե «Զանգեզուրի միջանցք» կոչվածը պետք է Եվրոպային Ամենազգայուն՝ գազի գործոնով Բայրաքթարից պակաս աղմկահարույց, բայց ավելի փորձառու Իրանական ԱԹՍ-ների չբացահայտված պոտենցիալը Հին վիրուսի նոր բռնկումը Ինչ է հայտնի կապիկի ծաղկի դեպքերի աճի մասին | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |