Ֆրանսիական արդարադատությունը ստիպում է Աբլյազովին հետ սովորել թագավորական պերճանքից

Ֆրանսիական արդարադատությունը ստիպում է Աբլյազովին հետ սովորել թագավորական պերճանքից

Փորձագետներն աշխարհում գլոբալ տնտեսական ցնցումների պատճառ են համարում ոչ միայն շուկաների ուռճացված փուչիկները, այլ նաև կեղտոտ փողերի աճող հոսքը

Քրեածին օլիգարխիային տեղի տալու ավանդույթը, որին սպասարկում է մի ողջ ինդուստրիա, բաղկացած օֆշորային իրավասություններից, ներդրումային բանկերից, որը քողարկում են քաղաքական գործիչներն ու լավ վարձատրված իրավաբանները, աղետի եզրին է հացրել Եվրոպային

PanARMENIAN.Net - Փորձագետներն աշխարհում գլոբալ տնտեսական ցնցումների պատճառ են համարում ոչ միայն շուկաների ուռճացված փուչիկները, դիսբալանսը համաշխարհային ֆինանսական համակարգում, այլ նաև կեղտոտ փողերի աճող հոսքը: Հետաքրքիր պարադոքս է ստեղծվել, օրինակ, Եվրոպայում: Մի կողմից միայն 2011 թվականին Եվրամիության երկրների տարածքում օրինականացվել է 1,2 տրլն եվրո «կեղտոտ փող», մյուս կողմից Հին աշխարհում այդ ընթացքում գլոբալ ճգնաժամը առավել ցայտուն է դրսևորվել: Եվ պատահական չէ, որ ԵՄ քաղաքական Օլիմպոսում բանավեճ ծագեց հանցավոր ճանապարհով ստացած եկամուտների սառեցման և առգրավման անհրաժեշտության մասին: Քանի որ էկոնոմիկայի օգտին աշխատելու փոխարեն, միլիարդները հայտնվել են հանցագործների ու գողերի գրպաններում, որոնք հարկեր չեն վճարում, աշխատատեղեր չեն ստեղծում, թշնամանք են սերմանում և փորձում են իրար դեմ հանել ամբողջ պետություններ:

Նման փորձերից մեկն էլ հանցավոր աշխարհի կարդինալներից մեկի, վտարանդի օլիգարխ Ռահատ Ալիևն է (որն այժմ կրում է Շորազ ազգանունը) ձեռնարկում, որը բնակվում է Մալթայում: Կեղծ բացահայտումների հերթական մասն ուղղված է Մաքսային միության շրջանակում գործընկերներ հանդիսացող Ռուսաստանի ու Ղազախստանի հարաբերությունները խառնելուն:

Մեկ այլ հետաքրքրաշարժ կերպար է քրեական օլիգարխ Մուխտար Աբլյազովը: Ծնունդով լինելով հեռավոր Ղազախստանից, նա հայտնի է առաջին հերթին նրանով, որ մի քանի միլիարդ դոլար է գողացել, երկրորդը, փորձել է խուսափել պատասխանատվությունից՝ իրեն հայտարարելով քաղաքական հետապնդման զոհ: Եվ երրորդը, նա փորձում է Ղազախստանի դեմ լարեր Եվրամիությանը: Թեև այսօր նրան ավելի շատ սեփական անձն է մտահոգում:

Ալիևի, Աբլյազովի և նրանց նմանների պատմությունը աշխարհում ստեղծված արատավոր երևույթի վառ օրինակ է: Հակաիրավական գործունեությունը կասեցնելու փորձերը, եթե խոսքը գնում է միլիարդների մասին, բախվում են նույն խոչընդոտին՝ կաշառակերներն ու խարդախությամբ զբաղվողները գողացած միջոցները տեղափոխում են օտարերկրյա իրավասության տակ գտնվող հաստատություններ, մեկնում են արտերկիր և հաճախ իրենց հռչակում են քաղաքական փախստականներ: Պատժի անխուսափելիության սկզբունքն այդ դեպքում կաղում է բոլոր «չորս» ոտքերով, քանի որ քաղաքացիական և իրավական ոլորտում ընթացող վեճերը տարիներ են պահանջում և բավականին մեծ միջոցներ, իսկ քրեական հետապնդման դեպքում «միանում է» մեծ քաղաքականությունը: Եթե գողին կարող են օգտագործել քաղաքական խաղերում, նրան նույնիսկ կարող են քաղաքական ապաստան տալ, ինչպես դա տեղի ունեցավ Աբլյազովի դեպքում:

Ուրախալի է, որ եվրոպացիներն, այնուամենայնիվ, բացեցին աչքերը: Քաղաքական ու հասարակական գործիչներն որոշեցին վերջապես պայքար սկսել կոռուպցիայի ու խարդախության դեմ միջազգային մասշտաբով: Մասնավորապես, եթե խոսելու լինենք Աբլյազովի մասին, ապա ստվերային տնտեսությանը պատերազմ հայտարարելու այդ մտադրությունը դրսևորվեց մի շարք կարևոր իրադարձություններում:

Հիշեցնենք, որ փախուստի դիմած օլիգարխը, որը մինչ այդ իրեն բավականին ազատ էր զգում Եվրոպայում, այսօր զրկված է ազատությունից:

Սկզբնական շրջանում նա առանց թաքնվելու Լոնդոնում էր ապրում և քաղաքականապես ակտիվ էր: Հետո, երբ տեղի արդարադատությունը պարզեց, որ նա իրականում գող է ու խարդախություններով զբաղվող անձ, օլիգարխը ճողոպրեց Ֆրանսիա: Օգտվելով կեղծ անձնագրերից, նա բավական երկար ժամանակ թաքնվում էր: Իսկ բացահայտվեց, որքան էլ դա պարզունակ լինի, կնոջ՝ ոմն Ելենա Տիշչենկոյի հետ սիրային կապի պատճառով:

Ելենա Տիշչենկոն աշխատում էր Աբլյազովի մոտ որպես իրավաբան, իսկ համատեղության կարգով նաև նրա սիրուհին էր: Եթե խոսելու լինենք նրա դերի մասին՝ ապա նա փաստացի օլիգարխի աջ ձեռքն է: Նա համակարգում էր Ռուսաստանում հանցավոր կերպով հափշտակված ունեցվածքի օրինականացման գործողությունները, ինչպես նաև կանխում էր 3,3 մլրդ ԱՄՆ դոլար կազմող ակտիվների առգրավման փորձերը:

Աբլյազովը գնահատում էր նման արժեքավոր աշխատակցին: Ուր էլ որ լիներ, նա միշտ մի քանի քոթեջ էր վարձակալում՝ մեկը կնոջ համար, մյուսը Ելենայի: Իրավիճակին առանձնակի սրություն է հաղորդում այն փաստը, որ Աբլյազովի սիրուհին նրա նախկին ուկրաինացի բիզնես գործընկերոջ Սերգեյ Տիշչենկոյի նախկին կինն է, որից Ելենան չորս երեխա ունի:

Հենց հետևելով Աբլյազովի սիրուհուն Ինտերպոլը հայտնվեց Կաննում, որտեղ խորամանկ ոստիկանական գործողությունից հետո օլիգարխը ձերբակալվեց. նրան չօգնեցին ոչ կապերը, ոչ փողերը, ոչ էլ ազդանշանային նորագույն համակարգերն ու մինչև ատամները զինված պահակախումբը:

Հատկանշական է նաև այն, որ չնայած հասարակական կարծիքի վրա ազդելու բոլոր փորձերին, շեշտադրելով քաղաքական նահատակի կերպարն ու խոշոր գրավի դիմաց դուրս գալու փորձերը, Աբլյազովին դա չհաջողվեց: Ֆրանսիական արդարադատությունը անվստահություն հայտնեց փախուստի դիմած օլիգարխին և հատկացրեց հենց այն տեղը, որին նա արժանի է՝ բանտը:

Զուգահեռաբար Եվրոպայի ողջ տարածքում Աբլյազովի վստահելի մարդկանց ձերբակալություններ ու արտահանձնումներ էին կատարվում, քանի որ գործնականում նրա թիմն արդեն հասցրել է ամեն տեղ իր հետքը թողնել: Փախուստի դիմած օլիգարխի համար վերջին կաթիլը եղավ Ելենա Տիշչենկոյի ձերբակալությունը Մոսկվայում, ուր նա ժամանել էր Աբլյազովի գործերով: ԶԼՄ-ներում տեղեկություններ հայտնվեցին այն մասին, որ դա նրա ամուսնու ձեռքի գործն է, որը կամ խանդից, կամ նախկին կնոջ հետ հաշվեհարդար տեսնելու նպատակով, իսկ գուցե երեխաների համար պայքարում, հանձնեց նրան Ռուսաստանի իրավապահ մարմիններին:

Հետապնդելով միայն իրեն հայտնի նպատակներ ու միևնույն ժամանակ, հավանաբար, ցանկանալով վերժխնդիր լինել իր կոտրված կյանքի համար, Սերգեյ Տիշչենկոն իր կնոջ տանը Ֆրանսիայում գաղտնալսման սարքեր էր տեղադրել՝ ձայնագրելով նրա բոլոր խոսակցությունները և, առաջին հերթին, վտարանդի օլիգարխի հետ խոսակցությունները: Հենց այդ ձայնագրություններն էլ, որտեղ մանրամասն նկարագրվում են առևանգված միջոցների լվացման պլանները, հասանելի դարձան ռուս ոստիկաններին:

Այնպես որ և մաֆիոզի Աբլյազովը և նրա ողջ ավազակախումբն այսօր գտնվում են տարբեր երկրների իրավապահ մարմինների կոշտ պրեսինգի տակ, որոնք նախանձելի միակարծություն են դրսևորում հանցագործի հարցում:

Նրան մնում է միայն աղոթել, որ իրեն Ղազախստան կամ Ուկրաինա չուղարկեն: Եվ ոչ թե այն պատճառով, որ նրան այնտեղ խոշտանգումներ են սպառնում (դա Աբլյազովի փիարի հերթական հորինվածքն է), այլ որովհետև բանտերը ԵՄ երկրներում շատ ավելի հարմարավետ են, նշանակում է, այնտեղ նրան ավելի դյուրին կլինի հետ սովորել թագավորական ճոխությունից…

 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչ է իրենից ներկայացնելու Սաուդյան Արաբիայում կառուցվելիք աշխարհի խոշորագույն շինությունը
Իրադարձություններ, որոնք զարգացել են 1 ամսից էլ քիչ ժամանակում
 Ուշադրության կենտրոնում
 Բաժնի այլ նյութերը
Բայրաքթարից պակաս աղմկահարույց, բայց ավելի փորձառու Իրանական ԱԹՍ-ների չբացահայտված պոտենցիալը
Հին վիրուսի նոր բռնկումը Ինչ է հայտնի կապիկի ծաղկի դեպքերի աճի մասին
---