Հյուրընկալության առանձնահատկություններն ըստ Էրդողանի

Հյուրընկալության առանձնահատկություններն ըստ Էրդողանի

Ինչպես է Էրդողանի արարողակարգային ծառայությունը ներկայացնում Թուրքիայի նախագահի հյուրերին

Աչքի անցկացնելիս նախագահական նստավայրում հյուրերի հետ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումների պաշտոնական լուսանկարները, նկատելի է դառնում աննշան, բայց հետաքրքրական մի նրբություն՝ բանակցությունների ժամանակ հյուրերին նստեցնելու կարգը:

PanARMENIAN.Net - Թուրք նախագահին այցելած պատվիրակություններին այնպես են նստեցնում, որ վերադասի աշխատասենյակում ենթակային ընդունելու տպավորություն ստեղծվի՝ հյուրերը նստած են Էրդողանի աջ կողմում, կուչ եկած, սովորական աթոռների վրա, այն դեպքում, երբ ինքը՝ նախագահը, սեղանի կենտրոնական մասում է մեծ, ներկայացուցչական բազկաթոռին նստած: Այս նույն դասավորությունն է տարբեր երկրների բազմաթիվ ներկայացուցիչներին ընդունելիս: Ահա, օրինակ, Էրդողանը Մակեդոնիայի վարչապետ Նիկոլա Գրուևսկու հետ.

ԱՄՆ պաշտպանության նախարար Չակ Հեյգելի հետ,

Բուլղարիայի թուրքամետ կուսակցություններից մեկի առաջնորդի հետ,

և նույնիսկ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ,

Մինչդեռ այլ երկրների ղեկավարներն աշխարհում նույն Քերիին բոլորովին այլ կերպ են ընդունում: Ահա, օրինակ, նույն ԱՄՆ պետքարտուղարը Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ Աս Սիսիի հետ,

կամ Սաուդյան Արաբիայի թագավոր Աբդուլլահի հետ,

Իսրայելի վարչապետ Նեթանյահուի հետ,

միլիարդանոց Հնդկաստանի և Չինաստանի առաջնորդների հետ.

Հետաքրքիր է, որ այդպես Էրդողանն ընդունում է միայն արտասահմանցիներին՝ իր երկրի պաշտոնյաներին, ընդդիմադիրներին, հոգևոր առաջնորդներին կամ բարձրաստիճան սպաներին Թուրքիայի նախագահն ընդունում է սովորական կլոր սեղանի շուրջ, «հավասարը հավասարի պես» շփվելով: Ահա, օրինակ, խորհրդարանի խոսնակ Ջեմալ Չիչեկի ու վարչապետ Դավութօղլուի հանդիպման լուսանկարը.

կամ գլխավոր շտաբի պետ Նեզդեթ Օզելի հետ.

Եթե այս ամենին հավելենք, որ այդպես էր հանդիպումներն անցկացնում նաև Թուրքիայի նախորդ նախագահ Աբդուլլահ Գյուլը, հետաքրքիր պատկեր է ստեղծվում. Թուրքիայի ղեկավարներին դուր է գալիս ժողովրդի առջև ներկայանալ որպես հզոր հովանավոր, որին խոնարհվելու են գալիս աշխարհի առաջնորդները, միաժամանակ երկրի ներսում ներկայանալով որպես արդար ու ազատամիտ: Սակայն, այս քարոզչական ուղերձն այնքան էլ չի կապակցվում իրականության հետ՝ «զրո խնդիրներ հարևանների հետ» կարգախոսը հռչակած քաղաքական գործիչներին «հաջողվել է» հարաբերությունները փչացնել գրեթե բոլոր սահմանակից երկրների հետ և ահաբեկիչներին աջակցելու հետ կապված սկանդալների մեջ խրվել: Իսկ իշխող Արդարության և զարգացման կուսակցության անվան մեջ հռչակված արդարությունն ամեն անգամ վերածվում է քաղաքական սպանությունների, կոռուպցիոն բացահայտումների և ցուցարարների դեմ ուժային գործողությունների:

Նիկոլայ Թորոսյան / PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչ է իրենից ներկայացնելու Սաուդյան Արաբիայում կառուցվելիք աշխարհի խոշորագույն շինությունը
Իրադարձություններ, որոնք զարգացել են 1 ամսից էլ քիչ ժամանակում
 Ուշադրության կենտրոնում
 Բաժնի այլ նյութերը
Բայրաքթարից պակաս աղմկահարույց, բայց ավելի փորձառու Իրանական ԱԹՍ-ների չբացահայտված պոտենցիալը
Հին վիրուսի նոր բռնկումը Ինչ է հայտնի կապիկի ծաղկի դեպքերի աճի մասին
---