Լուսնի գաղտնիքները. Ինչպես է Երկրի արբանյակն ազդում մեր կյանքի վրա

Լուսնի գաղտնիքները. Ինչպես է Երկրի արբանյակն ազդում մեր կյանքի վրա

Լուսինն իր գրավիտացիոն դաշտով ազդում է Երկրի կենսոլորտի վրա և մասնավորապես, առաջացնում է Երկրի մագնիսական դաշտի փոփոխություններ

Լուսինը Երկիր մոլորակի բնական արբանյակն է և երկրորդ վառ օբյեկտը երկնակամարում Արեգակից հետո: Միջին տարածությունը Երկրի և Լուսնի կենտրոնների միջև 384.467 կմ է:

PanARMENIAN.Net - Անհիշելի ժամանակներից Լուսինը խոհրդավոր օբյեկտ է եղել և աստղագուշակների հետազոտությունների առարկան: Այսօր գիտնականները փորձում են վերլուծել դարերի խորքից եկած պատկերացումներն ու տալ շատ հարցերի պատասխաններ, որոնք առայժմ անպատասխան են մնում և շրջանառվում են առասպելների մակարդակով:

Գիտական աշխարհում այս հարցի վերաբերյալ միասնական կարծիք չկա: Գիտնականների շրջանում 2 տեսակետ կա: Կողմերից յուրաքանչյուրը ներկայացնում է փաստերը, որոնք ապացուցում են իր տեսակետը: Չնայած, որ Լուսնի ազդեցության զգալի մասը դեռ ապացուցված չէ, այնուամենայնիվ առանձին երևությներ ընդունելի են երկու կողմերի գիտնականների համար, օրինակ, մակընթացությունն ու տեղատվությունը:

Լուսինն իր գրավիտացիոն դաշտով ազդում է Երկրի կենսոլորտի վրա և մասնավորապես, առաջացնում է Երկրի մագնիսական դաշտի փոփոխություններ: Լուսնի ռիթմն ազդում է մակընթացությունների ու տեղատվությունների, օդի ճնշման վրա, նպաստում է ջերմաստիճանի, քամու ազդեցության, Երրի մագնիսային դաշտի, ջրի մակարդայկի փոփոխության վրա: Ընդ որում մակընթացային ազդեցություն է նկատվում ոչ միայն ջրային տարածքներում, այլ նաև երկրակեղևի վրա, սակայն վերջինիս կոշտության պատճառով այն աննկատ է մնում:

Ի դեպ երկրի վրա նման ազդեցություն է թողնում ոչ միայն Լուսինը, այլ նաև Արեգակը, թեև ավելի թույլ, քանի որ ավելի հեռու է մեր մոլորակից: Արեգակնային մակընթացության բարձրությունը երկու անգամ պակաս է լուսնայինից: Լուսնի և Արեգակի մակընթացությունները կարևոր երևույթ են Երկրի կյանքում, որոնց ազդեցությամբ Երկիրն աստիճանաբար դանդաղեցնում է պտույտը, իսկ օրվա տևողությունն ավելանում է: Էլ ավելի ուժեղ է Երկրի մակընթացության ազդեցությունը Լուսնի վրա` այն վաղուց արդեն դանդաղեցրել է իր պտույտներն առանցքի շուրջ այնքան, որ մենք տեսնում ենք նրա միայն մեկ կողմը: Օրինակ, 400 մլն տարի առաջ օրվա տևողությունը Երկրի վրա 2 ժամ պակաս էր:

Հետաքրքիր հիպոթեզ կա Երկրի վրա Լուսնի կայունացնող ազդեցության վերաբերյալ: Երկրի չափերի համեմատ Լուսինը բավականին մեծ արբանյակ է: Նրա տրամագիծը 3474 կմ է, իսկ Երկրինը` 12.742 կմ: Երկրի պարագայում գիտնականները կարծում են, որ հենց Լուսինն է նպաստում մոլորակի արբանյակի կայունացմանը, ինչպես նաև պտտվելու առանցքի թեքությանը, ինչն իր հերթին ազդում է տարվա եղանակների ձևավորման վրա:

Ինչ վերաբերում է Լուսնի ազդեցությանը մարդկանց օրգանիզմի վրա, ապա այստեղ ամեն ինչ ավելի բարդ է, քանի որ կենդանի օրգանիզմը պլաստիկ համակարգ է բազում հոգեբանական «բարդություններով»:

Լուսինը դարեր շարունակ խորհրդավոր ուժ է թվացել մարդուն, որը կարող է կառավարել իր կյանքի կենսական գործընթացներից շատերը: Սակայն, գիտնականների կարծիքն այս հարցում տարբեր է: Օրինակ, XIX դարում ծնունդ ընդունող տատմերերը վստահ էին, որ ծննդաբերությունների մեծ մասը տեղի է ունենում լիալուսնի ժամանակ: Այս երևույթը բացատրություն չունի: Սակայն դրա հետ մեկտեղ կան հակառակն ապացուցող հետազոտություններ: Հնդիկ բժիշկները 2 տարի շարունակ գրանցել են սրտի կաթվածի դեպքերը` կապակցելով Լուսնի փուլերի հետ: Պարզվել է, որ սրտի նոպաների քանակը նորալուսնի ժամանակ 20 տոկոսով ավելի է, քան լիալուսնի ժամանակ:

Գերմանացի բժիշկները չեն հաստատում այն կարծիքը, թե մարող Լուսնի ժամանակ վերքերն ավելի արագ են լավանում: Դաշտանի ցիկլը ևս ոչ մի կապ չունի լուսնային օրացույցի հետ: Ամերիկացի մարդաբանները 3 տարի հետևել են քաղաքակրթության բոլոր գործոնների ազդեցություններից զերծ անտառներում ապրող հնդկացիական ցեղի կանանց ամսականների ցիկլին, որոնք չեն ընդունում հակաբեղմնավորիչներ և չեն ենթարկվում էլեկտրական լուսավորության: Ոչ մի կապ Լուսնի հետ չի հայտնաբերվել:

Լուսինը չի ազդում նաև մարդու վարքագծի վրա: Հանցագործությունների վիճկագրական տվյալները ոչ մի կապ չեն բացահայտում Լուսնի փուլերի և հանցագործությունների հաճախականության կամ դաժանության աստիճանի հետ: Սակայն Լիվերպուլի հոգեբանները պնդում են, որ Լուսինն ազդում է շիզոֆրենիայիով տառապողների վրա:

PanARMENIAN.Net / Tsets
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչ է իրենից ներկայացնելու Սաուդյան Արաբիայում կառուցվելիք աշխարհի խոշորագույն շինությունը
Իրադարձություններ, որոնք զարգացել են 1 ամսից էլ քիչ ժամանակում
 Ուշադրության կենտրոնում
 Բաժնի այլ նյութերը
Բայրաքթարից պակաս աղմկահարույց, բայց ավելի փորձառու Իրանական ԱԹՍ-ների չբացահայտված պոտենցիալը
Հին վիրուսի նոր բռնկումը Ինչ է հայտնի կապիկի ծաղկի դեպքերի աճի մասին
---