Վրաստանը կարող է առանց գազ մնալ նույնիսկ Nabucco-ի առկայության դեպքում

Շատ հնարավոր է, որ գազատարն ամեն դեպքում կառուցվի: Բայց դժվար թե նա բարգավաճում բերի տարածաշրջանի բոլոր երկրներին

Nabucco գազատարի իրագործումը, որը նշանակությամբ հավասար է «դարի պայմանագրին», այսինքն Բաքու-Թբիլիսի-Ջեյրան նավթամուղին, կարող է խափանվել: Դա տեղի կունենա ամենեւին էլ ոչ Ռուսաստանի մեղքով, թեպետ անուղղակիորեն նրա ազդեցությունը զգացվում է: Մեծ գազային խաղին խառնվել են Իրանը եւ, ինչն ամենահետաքրքիրն է, Հայաստանը, որը ենթադրվող նախագծում կարող է Վրաստանի տեղը զբաղեցնել: Իսկ եթե ավելացնել Թուրքիայի տեսակետը նախագծի վերաբերյալ եւ դրանից սպասվող շահույթները, ապա պարզ է դառնում, որ սկսվում է շահերի հերթական բախումը:
PanARMENIAN.Net - Կարող է թվալ, որ Իրանը կարող է զիջել տարածաշրջանում գերիշխելու իրավունքի համար պայքարում իր դիրքերը Թուրքիային, սակայն գազատարը կարող է ամեն ինչ իր տեղը դնել: Շատ հավանական է, որ Անկարան եւ Թեհրանը կկարողանան պայմանավորվածության հանգել գործընկերության հիմնական ուղղություններով, եւ այդ ժամանակ Եվրոպան ստիպված կլինի արդեն գործ ունենալ ոչ թե Ռուսաստանի հետ, որը կանխատեսելի է, այլ իսլամական երկրների: Եթե ավելացնել Իրանի միջուկային խնդիրը եւ Թուրքիայի ցանկությունն ամեն գնով խաղալ «խաղաղության աղավնու» դերը Մերձավոր Արեւելքում, իսկ իրականում իր համար լուծել քրդական խնդիրը, ապա ակնհայտ է դառնում, որ Nabucco-ի վրա կարող է ջախջախվել ոչ միայն եվրոպական, այլ նաեւ ամերիկյան դիվանագիտությունը: Իրանի իշխանություննեի կողմից ԱՄՆ քաղաքացի, լրագրող Ռոքսանա Սաբերիի ազատ արձակելու ժեստը բավական սիմվոլիկ է: Թեհրանը հասկացնել տվեց, որ նա մտադիր է շարունակել քաղաքակիրթ երկխոսությունը եւ քայլ է անում դեպի իրանաամերիկյան հարաբերությունների կարգավորումը:

Մյուս ազդանշանը, ըստ իրերի տրամաբանության, պետք է լինի Հայաստանի եւ Թուրքիայի կողմից: Ճիշտ է, այստեղ , որոշ չափով խանգարում է Ադրբեջանը, բայց թվում է, Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցը կարող է սառեցնել Բաքվի որոշ վայ-քաղաքագետների կրքերը:

Այստեղ կա եւս մեկ երկիր, որը չգիտես ինչու ուշադրության արժանի չեն համարում` հաշվի առնելով նրա անկայունությունը եւ պետություն ստեղծելու անկարողությունը: Դա Վրաստանն է, եւ հենց այդ պատճառով Թբիլիսին ինչպես երբեք հետաքրքրված է Հայաստանի հետ հարաբերությունների լավացման մեջ, եւ ոչ թե Ադրբեջանի, որի հետ նա ԳՈՒԱՄ քաղաքական դաշինքի մեջ է:

Վրաստանի համար ամենակարեւորն այն է, որ տարածաշրջանում խաղաղություն եւ կայունություն լինի, ուստի պաշտոնական Թբիլիսիի դիրքորոշումը հայ-թուրքական սահմանի բացման հարցում միանգամայն պարզ է. որքան շուտ բացվի սահմանը, այնքան լավ: Ավելին, Վրաստանի, Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ տնտեսական համագործակցությունն ի բարօրություն բոլոր երեք երկրների է: ,Մենք երբեք չենք խոսել, թե չենք ցանկանում Հայաստանի հետ սահմանի բացումը տնտեսական նկատառումներով. իբր, Վրաստանն արդյունքում ավելի քիչ կստանա բեռների փոխադրման համար: Ընդհակառակը, մենք միշտ կողմ ենք եղել, որովհետեւ դա այլընտրանքային ճանապարհ է ինչպես Հայաստանի, այնպես էլ Վրաստանի համար: Մեր երկրներն ընտրել են զարգացման եվրոպական ճանապարհը, որը ենթադրում է հարեւանների միջեւ սահմանների պարտադիր բացումե,- ասել է աղբյուրը Վրաստանի ԱԳՆ-ից:

Ճիշտ է, այդ ամենը համահունչ չէ Ջավախքում առկա լարված իրադրության եւ հայկական եկեղեցիների պատկանելության մասին վեճին: Բայց դա, ինչպես պարզ դարձավ, ուղղելի գործ է. Վրաստանին հիմա դաշնակից է հարկավոր ոչ միայն Ռուսաստանին, այլեւ Թուրքիային ու Ադրբեջանին դիմակայելու համար: Բայց գլխավոր բանը, որ հուզում է վրացական իշխանություններին, հակառակը չստացվի` ոչ թե Վրաստանը, այլ Հայաստանը փակի գազի ճանապարհը: Պետք չէ նաեւ մոռանալ, որ Nabucco նախագիծը հրաժարվել են ստորագրելօ Ղազախստանը, Ուզբեկստանն ու Թուրքմենստանը` հենց այն երկրները, որոնք կարող են լցնել խողովակը, որովհետեւ որքան էլ որ Ադրբեջանը հարստացնի իր գազային պահեստները, դրանք չեն բավականացնի Nabucco-ի համար: Բաքվում գիտեն դրա մասին, բայց փորձում են շանտաժի ենթարկել Եվրոպային եւ հարեւաններին: Ամեն դեպքում իրերի նման դասավորության պայմաններում Թբիլիսիի դրությունը նախանձելի չէ, եւ նրան մնում է միայն հույսը դնել Հայաստանի եւ մի քիչ էլ Թուրքիայի բարի կամքի վրա:

Դրա հետ մեկտեղ Nabucco նախագծի շրջանակներում կասպիական գազի փոխադրման մասին համաձայնագիրը ստորագրվելու է հունիսի 25-ին Անկարայում, ասել է էներգետիկայի հարցերով ԵՄ հանձնակատար Անդրիս Պիեբալգսը: Անկարայում ստորագրվելիք համաձայնագիրը կարեւոր քայլ կդառնա Nabucco նախագծի իրականացման ճանապարհին` ուղղված բնական գազը Կենտրոնական Ասիայից, Կովկասից եւ Մերձավոր Արեւելքից Եվրոպա փոխադրելուն եւ կոչված խախտելու գազի եվրոպական արտահանման Ռուսաստանի մենատիրությունը: «Դա, անկասկած, առաջընթաց է: Մենք շատ բարդ բանակցություններ ենք ունեցել Թուրքիայի հետ, բայց թուրքերը ընդունեցին մեր պայմանները: Առանց պայմանների: Մենք պայմանավորվեցինք արժեքի հիման վրա փոխադրման մասին: Մենք շատ մոտ ենք համաձայնագրին»,- նշել է եվրահանձնակատարը, գրում է բրիտանական The Guardian թերթը:

Խողովակաշարի զգալի մասը պետք է գտնվի Թուրքիայի տարածքում, ինչն այդ երկիրը պատուհան է դարձնում գազը Եվրոպա մատակարարելու համար: Անկարան պնդում էր արտահանվող գազի համար հարկահավաքի հարցում եւ պահանջում փոխադրվող գազի 15% իջեցված գներով, բայց այդ դեպքում նախագիծը ֆինանսապես նապատակահարմար չէր լինի:

Շատ հնարավոր է, որ գազատարը, այնուամենայնիվ, կառուցվի: Բայց դժվար թե այն բարգավաճում կբերի տարածաշրջանի բոլոր երկրներին: Կարող է կրկնվել ԲԹՋ պատմությունը. եկամուտը ստանում է միայն bp-ն եւ մի քիչ էլ` Բաքուն: Իսկ գազի դեպքում` ոչ ոք, եւ առաջին հերթին` մեր հարեւանները, եթե անգամ գազատարը շրջանցի Հայաստանը: Թեեւ, եթե հայ-թուրքական բանակցությունները մի փոքր էլ առաջ գնան, ապա միգուցե եւ չշրջանցի:

Կարինե Տեր-Սահակյան
Կարինե Տեր-Սահակյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչ է իրենից ներկայացնելու Սաուդյան Արաբիայում կառուցվելիք աշխարհի խոշորագույն շինությունը
Իրադարձություններ, որոնք զարգացել են 1 ամսից էլ քիչ ժամանակում
 Ուշադրության կենտրոնում
 Բաժնի այլ նյութերը
Բայրաքթարից պակաս աղմկահարույց, բայց ավելի փորձառու Իրանական ԱԹՍ-ների չբացահայտված պոտենցիալը
Հին վիրուսի նոր բռնկումը Ինչ է հայտնի կապիկի ծաղկի դեպքերի աճի մասին
---