Էրդողանը նոր կայսրություն է կառուցում

Թուրքերի կայսրության վերակենդանացումը կամ նորի կառուցումն անհնար է անկախ Հայաստանի գոյության պայմաններում

Կայսերական մտածողությունը վատ է նրանով, որ մի քանի սերունդների ընթացքում մնում է որպես մտածողության գերիշխող ձև: 2003-ին Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած Արդարություն և զարգացում (AKP) կուսակցության` իշխանության գալուց հետո, Թուրքիան կանգնեց Օսմանյան կայսրության վերածնունդի ուղու վրա, և սրանք լոկ գեղեցիկ խոսքեր չեն: Այն ամենն, ինչ արվել է վերջին 7 տարում, վկայում է այդ մասին: Ժամանակային առումով վերջինը դարձավ սահմանադրական բարեփոխումների փաթեթը, որը, ինչպես կարծում են դեռ գոյություն ունեցող քեմալիստները, ուղղված է Մուսթաֆա Քեմալի հիմնած բարձրաշխարհիկ պետության հիմքերը խարխլելուն:

PanARMENIAN.Net - Մենք մի տարի առաջ գրել էինք օսմանիզմի վերակենդանացման փորձերի մասին, և ճշմարտությանը մոտ էինք: Էրդողանի կառավարության բոլոր գործողություններն ուղղված են ոչ թե տարածաշրջանային գերտերություն ստեղծելուն, այլ կայսրությունը վերականգնելուն: Դա առավել հստակ երևաց ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի` Անկարա կատարած այցից հետո, որի ընթացքում Թուրքիան հասավ նրան, որ չեղյալ համարվեց մուտքի արտոնագիրը, բարենպաստ պայմաններ ստեղծվեցին առևտրի և գազի ընդունելի գների համար: Ռուս-թուրքական մերձեցումը, որի մասին սկսեցին այդքան շատ խոսել, խաբուսիկ երևույթ է. ոչ Ռուսաստանը, ոչ Թուրքիան չեն դավաճանի իրենց շահերին հանուն «անիրական» ընկերության: Ինչ ընկերություն կարող է լինել հին թշնամիների միջև: Ռուսասկան կայսրությունն ուներ 3 թշնամի. Բրիտանական կայսրությունը, Օսմանյան կայսրությունը և Հաբսբուրգները: Այդ ժամանակներից ի վեր ոչինչ չի փոխվել, գուցե միայն անհետացել են Ավստրո-Հունգարիան և Բրիտանական կայսրությունը: Բայց Օսմանյան կայսրության հետ Ռուսաստանը «հատուկ» հարաբերություններ ուներ. պատերազմ, հաշտություն, պատերազմ, կրկին խաղաղության պայմանագիր, և վերջապես, Առաջին համաշխարհային պատերազմ, որից հետո Օսմանյան կայսրությունը բոլշևիկյան Ռուսաստանի օգնությամբ վերածվեց Թուրքական հանրապետության:

Բայց այս ամենը պատմություն է, հիմա Էրդողանը կայսրություն է հավաքում և առաջին երկրների թվում, որոնց նա կուլ կտա, Վրաստանն ու Ադրբեջանն են: Այդ երկու երկրների կողմից ոչ մի դիմադրություն, նույնիսկ` հակառակը: Ավելորդ չի լինի հիշեցնել, որ այդ գործընթացի սկիզբը դրեց Հեյդար Ալիևը` հռչակելով «Մեկ ազգ, երկու պետություն»: Մնացածը` տեխնիկայի հարց է, ուղղակի Թուրքիայի նախկին նախագահները մինչև Աբդուլլահ Գյուլը դավանում էին քեմալիզմ, թեկուզ միայն բառացի: Ռազմական վերնախավը դիմակայել է լրիվ մահեդականացման ցանկացած փորձերի, բայց…«Էրգենեկոնի» դատավարությունը փաստացի գլխատեց բանակը. APK-ն լավ էր յուրացրել 80-ականների դասերը: Հիմա` Ադրբեջանի և Վրաստանի մասին: Ի տարբերություն հոր, Իլհամ Ալիևն ավելի շատ է ենթարկվում արտաքին ազդեցություններին և ինչպես ցանկացած թույլ ղեկավար, նախընտրում է, որպեսզի նրան ձեռքից բռնած ման տան: Ավելին, նա միջնորդ է որոնում, որպեսզի հաշտվի ԱՄՆ հետ և կարծում է, որ Թուրքիան ամենահարմարն է դրա համար: Վրաստանի մասին ասելիք չկա. նա միշտ պատրաստ է մտնել ցանկացած պետության հովանու տակ, որը հոգ կտանի բնակչության մասին: Վրաստանի ողջ պատմությունը ստրկության պատմություն է, իսկ պատմության դեմ չես գնա: Ընդ որում, միշտ ընտրվում էին ուժեղները, իսկ եթե հայտնվում էր ավելի ուժեղ պետություն, ապա նախկին տերերին հեշտությամբ դավաճանում էին: Ցավոք սրտի, տարածաշրջանի պատմության մեջ նոր ոչինչ չկա և լինել չի կարող: Թող ոչ մեկին չխաբեն Թուրքիայի` Իրանին` հին թշնամուն «օգնելու» ջանքերը: Ճիշտ է, ժամանակները փոխվել են և հիմա Անկարան գնում է «քաղաքակիրթ» ճանապարհով. բացում է հետազոտական կենտրոններ, նախաձեռնում է ուսանողների, հասարակական կազմակերպությունների փոխանակման ծրագրեր: Այս ամենն արվում է մեկ նպատակով` աշխարհին ընտելացնել Արևելքում հնարավոր նոր կայսրությանը: Իսլամն այս դեպքում բավական ուժեղ փաստարկ է. պետք չէ մոռանալ, որ սուլթանը կրում էր Ուղղափառների խալիֆ տիտղոսը: Ինչպես դա կընդունվի Իրանում, որտեղ արդեն հիմա հանդես են գալիս Բաքու-Անկարա տանդեմի դեմ, իսկ Թուրքիայի ներգրավումը Իրանի միջուկային ծրագրի լուծման մեջ, ընդունվում է որպես հարկադրված միջոց:

Ինչ վերաբերվում է Եվրոպային, ապա ԵՄ դիրքորոշումը Թուրքիայի հարցում մշտական է և ոչ երկիմաստ. ասիական երկիրը Եվրոպայում անելիք չունի: Դժվար թե բանը միայն Ֆրանսիայի նախագահի կամ Գերմանիայի կանցլերի անձի մեջ է, դա պետության դիրքորոշում է: Ճիշտ է, Գերմանիայի դեպքում պետք է խոստովանել, որ պատերազմի ժամանակ գերմանացիներն ընկերություն են արել թուրքերի հետ: Իհարկե, Ռուսաստանի դեմ: Դատելով ամեն ինչից, Էրդողանին հիմա այդքան էլ պետք չէ անդամակցությունը ԵՄ-ին, գործընթացն ուղղակի գնում է իներցիայով և ժամանակ առ ժամանակ տեղի է ունենում տեղեկատվության տարածում. օրինակ, մենք լավն ենք, ժողովրդավարություն ենք կառուցում, իսկ դուք մեզ չեք ուզում: Թուրքերի կայսրության վերակենդանացումը կամ նորի կառուցումն անհնար է անկախ Հայաստանի գոյության պայմաններում: Հենց Հայաստանին չեզոքացնելու նպատակով գործարկվեց «հայ-թուրքական հարաբերությունների կարգավորում» ամերիկյան նախագիծը: Բայց, փառք Աստծո, այն չիրագործվեց և հազիվ թե շարունակություն ունենա: Հուսանք, որ ամեն ինչ այդպես էլ կա: Ամեն դեպքում, պետք է խոստովանել, որ Թուրքիայում հայոց լեզուն և Հայաստանն ավելի լավ են ուսումնասիրում, քան թուրքերենը` Հայաստանում: Նույնը` Ռուսաստանում: Բանն այս դեպքում երևի ոչ թե միջոցների բացակայության մեջ է, այլ, երկու երկրների ղեկավարների կարծիքով, անհրաժեշտության և ցանկության բացակայության մեջ: Ռուսները վաղը ՌԴ փոխարեն կարող են տեսնել բոլորովին այլ պետություն: Իսկ Հայաստանը…Հայաստանն ուղղակի կարող է անհետանալ: 1914-ին Օսմանյան կայսրության բնակչությունը կազմում էր 33 մլն մարդ, դա այդ ժամանակ բավական շատ էր: Հիմա Թուրքիայի բնակչությունը 70 մլն է և ամենամյա աճ է գրանցվում, որը 50 տարի անց կկլանի ՌԴ 150 միլիոնանոց բնակչությունը: Ժողովրդագրական գործոնը, հատկապես մահմեդական աշխարհում, միշտ գործել և գործում է անխափան:

Կարինե Տեր-Սահակյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչ է իրենից ներկայացնելու Սաուդյան Արաբիայում կառուցվելիք աշխարհի խոշորագույն շինությունը
Իրադարձություններ, որոնք զարգացել են 1 ամսից էլ քիչ ժամանակում
 Ուշադրության կենտրոնում
 Բաժնի այլ նյութերը
Բայրաքթարից պակաս աղմկահարույց, բայց ավելի փորձառու Իրանական ԱԹՍ-ների չբացահայտված պոտենցիալը
Հին վիրուսի նոր բռնկումը Ինչ է հայտնի կապիկի ծաղկի դեպքերի աճի մասին
---