Ամերիկյան զորքերի մեկնումը Բաղդադից. Իրաքի վախճանը

Ամերիկյան զորքերի մեկնումը Բաղդադից. Իրաքի վախճանը

WTC աշտարակների կործանմանը Ջորջ Բուշ կրտսերի ոչ ադեկվատ պատասխանը հանգեցրեց ամենածանր հետևանքների ոչ միայն ԱՄՆ բանակի, այլ նաև տարածաշրջանի համար

Ավարտվեց ևս մեկ անփառունակ պատերազմ. ամերիկյան զորքերը լքեցին Իրաքը: Իրաքում պատերազմը բացահայտեց մի դետալ՝ Առաջին համաշխարհային պատերազմի տարիների անգլիացիաների կողմից ստեղծված անկախ միասնական պետություն Իրաքն այլևս գոյություն չունի: Ինչպես և առաջիկայում չեն լինի կայուն Թունիս, Եգիպտոս, Լիբիա և, հավանաբար, Սիրիա:

PanARMENIAN.Net - Հիմա արդեն բոլորի համար պարզ է, որ Իրաք ներխուժումը պատասխան էր 2001-ի սեպտեմբերի 11-ի ահաբեկչությանը, թեև մինչև հիմա տարակուսանք է հարուցում ներխուժման նպատակը: Այն, որ Սադամ Հուսեյնը զանգվածային ոչնչացման զենք չուներ, գիտեր ողջ աշխարհը: Բայց հանուն ձևական պատճառի և սեփական գործողությունները բացատրելու կոալիցիայի դաշնակիցները գնացին գիտակցված կեղծիքի, որը շատ շուտ բացահայտվեց: WTC աշտարակների կործանմանը Ջորջ Բուշ կրտսերի ոչ ադեկվատ պատասխանը հանգեցրեց ամենածանր հետևանքների ոչ միայն ԱՄՆ բանակի, այլ նաև տարածաշրջանի համար: Ըստ տրամաբանության, ԱՄՆ-ը ահաբեկիչներին պետք է «պատժեր» Աֆղանստանում, այլ ոչ թե Իրաքում: Բայց Սադամն ակնհայտորեն չափազանց շատ էր խանգարում նավթային լոբբիին: Սակայն ԱՄՆ-ը քիչ շահեց այս հերթական արկածախնդրությունից: Միակ մարդը, ով շահեց, ԱՄՆ նախկին նախագահ Դիք Չեյնին էր իր նավթային շահերով և ԱՄՆ բանակի մատակարարումներով: Եվ դե, իհարկե, հենց ինքը՝ նախագահը, ով «արժանի» է ամերիկյան ձևով ժողովրդավարության մարտիկի համար կոչմանը: Որքան էլ տարօրինակ թվա, Սադամի անկումը հանգեցրեց «արաբական գարնանը»: Հենց Իրաքի կործանումից սկսվեց Մերձավոր Արևելքում անկայունությունը: Թեև պետք է խոստովանել, որ տարածաշրջանի թուլացման առաջին մեղավորներն անգլիացիներն էին, ովքեր հեռացան 1947-ին: Նրանց հեռանալուց հետո սկսվեց իսրայելաարաբական պատերազմը, որը ձգվում է մինչև հիմա: Մերձավոր Արևելքում իրադարձությունները երկար սպասված վերջակետը դրեցին Եվրասիայի Վերսալյան-Պոտսդամյան, եթե կարելի է այսպես ասել, դասավորության մեջ: Աշխարհը թևակոխեց նոր փուլ, և թե ինչ կստացվի վերադասավորման արդյունքում, ոչ ոք չի կարող գուշակել:Սակայն վերադառնանք Իրաքին: 2003-ի ապրիլի 9-ին կոալիցիայի զորքերը գրավեցին Բաղդադը: Միաժամանակ պատերազմի երկու ամիսների ընթացքում Լոնդոնը և Վաշինգտոնը կորցրեցին շուրջ 170 զինվոր: Սակայն հետո պատերազմը վերածվեց պարտիզանականի, իսկ ամերիկյան բանակի կորուստներն աճեցին, ընդ որում իրերի դրությունը չբարելավվեց 2006-ին Սադամ Հուսեյնին մահապատժի ենթարկելուց հետո: Պատերազմի ողջ ընթացքում, պաշտոնական տվյալների համաձայն, ԱՄՆ բանակը կորցրեց 4481 զինվոր, ևս 30 հազարը վիրավորվեցին: Իրաքցիների կորուստները տարբեր տվյալներով կազմում են 500 հազարից մինչև 1,1 մլն: Ճիշտ է, ասում են, որ իրականում մահացածներն ավելի շատ են: Բայց, ըստ էության, հիմա Իրաքը բաժանվել է երեք գոտիների. Հյուսիսային Քուրդիստան, կենտրոնում և հարավում պատերազմում են սունիթները և շիիթները: Բայց իրեն հավատարիմ ԱՄՆ նախագահը, տվյալ դեպքում Բարաք Օբաման, հայտարարել է, որ ԱՄՆ-ը թողնում է անկախ, կայուն և իր վրա վստահ երկիր ժողովրդի կողմից ընտրված կառավարությամբ…Բարաք Օբամայի հայտարարության ոչ մի դրույթ չի համապատըասխանում իրականությանը, ինչպես նաև Եգիպտոսում, Լիբիայում և Թունիսում կատարված հայտարարությունների:

Կասկածից դուրս է՝ Իրաքը կհամալրի մահմեդական երկրների շարքը, որտեղ գործում է շարիաթ և կարող է նույնիսկ ընկնել Իրանի ազդեցության տակ: Շիիթների և սունիթների միջև պետական պաշտոնների բաժանումը կարող է հանգեցնել ևս մեկ քաղաքացիական պատերազմի, որից հետո Իրանը կարող է ռևանշ վերցնել պատերազմի համար, որը շարունակվեց 1980-1988թթ.: Այդ ժամանակ Սադամ Հուսեյնը ներխուժեց իրանական Հուզեստան գավառ: 1982-ի ամռանն Իրանը վերադարձրեց Իրաքի կողմից բռնազավթված տարածքները, որից հետո կողմերը սկսեցին ուժասպառ անող պատերազմ: Հրադադարը ստորագրվեց 1988-ի օգոստոսի 20-ին, և վերականգնվեց նախապատերազմական իրավիճակը:

Տևականությամբ, կիրառված մարդկային ռեսուրսներով և մարդկային զոհերով իրանաիրաքյան պատերազմը 1945-ից հետո ամենախոշոր ռազմական հակամարտություններից էր: Պատերազմի ընթացքում կիրառվեց քիմիական զենք: Այնպես որ Իրաքի ապագան պատկերվում է ոչ այնքան լավ լույսի ներքո: Իսկ եթե հավելել նաև Հյուսիսային Քուրդիստան թուրքական բանակի մշտական ներխուժումները քուրդ գրոհայինների հետ պայքարի պատրվակներով, ապա կստացվի, որ Իրաքն ուղղակի կարող է մասնատվել: Հնարավոր է, հենց դրան էլ հասնում էր ԱՄՆ-ը՝ թուլացած հակառակորդի հետ միշտ ավելի հեշտ է պայմանվորվելը և պայմաններ թելադրելը: Ներկա պահին Իրաքում գործում է լիբիական մոդելը` նախագահ-վարչապետ: Այսինքն նախագահը շիիթ է, վարչապետը՝ սունիթ: Ինչպես հաղորդում է BBC-ն, վարչապետ Թարիկ Հաշեմին ձերբակալվել է ահաբեկչական կազմակերպություններին ֆինանսավորելու համար: Կլինեն նոր հրաժարականներ և հնարավոր է նույնիսկ մահապատիժներ: Մերձավոր Արևելքի համար պատմությունը կրկին սկսվում է, և, ինչպես միշտ, այն առատորեն հեղեղվում է արյամբ:

Կարինե Տեր-Սահակյան
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչ է իրենից ներկայացնելու Սաուդյան Արաբիայում կառուցվելիք աշխարհի խոշորագույն շինությունը
Իրադարձություններ, որոնք զարգացել են 1 ամսից էլ քիչ ժամանակում
 Ուշադրության կենտրոնում
 Բաժնի այլ նյութերը
Բայրաքթարից պակաս աղմկահարույց, բայց ավելի փորձառու Իրանական ԱԹՍ-ների չբացահայտված պոտենցիալը
Հին վիրուսի նոր բռնկումը Ինչ է հայտնի կապիկի ծաղկի դեպքերի աճի մասին
---