Հայաստանում տեղի են ունեցել 2010-ի պետբյուջեի հաշվետվության վերաբերյալ լսումներ

Տիգրան Սարգսյան. 2010-ը Հայաստանի համար կայուն վերականգնման տարի էր

14 մայիսի 2011
«2010 թվականի իրականացրած ծրագրերի ամենազգալի արդյունքը կայանում է նրանում, որ այն հակաճգնաժամային միջոցառումները, որ մենք իրականացրել էինք 2009-2010 թվականների ընթացքում, սկսեցին տալ իրենց դրական արդյունքները: 2010 թվականը կարելի է բնութագրել որպես աստիճանաբար, բայց կայուն վերականգման տարի, որի ընթացքում մենք շարունակեցինք աշխատել շատ պարզ և հասկանալի հակաճգնաժամային ծրագրի տրամաբանության ներքո:

Հայաստանի անբարեխիղճ տնտեսվարող սուբյեկտներն այլևս չեն կարող խուսափել պատասխանատվությունից

«Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքում շտկումներն արդեն ընդունվել են ՀՀ ԱԺ կողմից և ուժի մեջ կմտնեն խորհրդարանում անցնելուց հետո

14 մայիսի 2011
Մի շարք ապրանքային շուկաներում սկսված ուսումնասիրությունների ընթացքում Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը, ի թիվս շատ այլ ընկերությունների, տեղեկատվություն է պահանջել նաև «Ալեքս Գրիգ» ընկերությունից: Սակայն, պահանջված տեղեկատվությունը մինչ օրս Հանձնաժողովին չի տրամադրվել, ինչն օրենքի խախտում է: «Ալեքս Գրիգ» ընկերության ներկայացուցիչը նիստի ընթացքում ընդունեց օրենքի խախտման փաստը և նշեց, որ ընկերությունը պարտավորվում է ներկայացնելու պահանջվող փաստաթղթերը:

Նախաճգնաժամյան փուլի եկամուտներին վերադառնալու համար հայկական բանկերից կպահանջվի 2 տարի

Հայաստանում ոչ մի բացասական միտում չեն տեսնում 2011-ին անկում կանխատեսելու համար

30 ապրիլի 2011
Ապրիլի 28-ին Երևանում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ, որին մասնակցել են երկրում գործող 21 առևտրային բանկերի ղեկավարները: Նախագահի հետ անցկացվող խորհրդակցությունները դրական խթան են հաղորդում գործարարներին, որոնք արծարծում են կուտակված հարցերը, այդ թվում հարկային քաղաքականության ոլորոտում, գտնում է ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը: «Կան գործոններ, որոնք խանգարում են բանկերին առավել ռիսկային վարկավորման դիմել կամ նվազեցնել տոկոսադրույքները: Բնականաբար, տոկոսադրույքները մտահոգում են նախագահին: Ինձ թվում է, որ նման հանդիպումները թույլ կտան մեղմել այդ անհանգստությունը»,-ասել է նա: Ըստ ՀՀ ԿԲ ղեկավարի, բանկերի խնդիրների լուծումը թույլ կտա նվազեցնել առկա ռիսկերը, ինչն իր հերթին կհանգեցնի տոկոսադրույքների նվազեցման: Ջավադյանը հայտնել է նաև, որ պայմանավորվածությունը բանկերի ղեկավարների հետ հանդիպման մասին վաղուց է ձեռք բերվել և այդ հանդիպումները հետևողական բնույթ են կրելու:

Հայաստանը և Ռուսաստանը մտադիր են լիովին օգտագործել առկա պոտենցիալն ինչպես տնտեսական, այնպես էլ հումանիտար ոլորտներում

Այսօր Հայաստանում գործում են ռուսական կապիտալով 1400 ձեռնարկություններ 3 մլրդ դրամ ներդրումային պորտֆելով, և այդ միտումն աճելու հնարավորություն ունի

23 ապրիլի 2011
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 19-ին Երևանում մասնակցել է «Դեպի միջտարածաշրջանային համագործակցության նոր ձեռքբերումներ հայ-ռուսական դաշնակցային հարաբերություններում» առաջին հայ-ռուսական միջմարզային համաժողովի բացմանը: Ելույթ ունենալով համաժողովի բացմանը` նախագահը նշել է, որ նման լայնածավալ միջոցառում, որը Երևանում հավաքել է իշխանության կենտրոնական և տարածաշրջանային մարմինների և երկու երկրների գործարար շրջանների, անցկացվում է առաջին անգամ:

Հայկական բանկերն ավելի շատ կսկսեն հետաքրքրվել գյուղատնտեսությամբ

ՀՀ գյուղնախարարության վրա այս տարի հսկայական պատասխանատվություն է դրված, բայց ահա կօգնե՞ն արդյոք երեք փոխնախարարների հրաժարականները, ժամանակը ցույց կտա

9 ապրիլի 2011
Հայկական բանկերն ավելի շատ կսկսեն հետաքրքրվել գյուղատնտեսությամբ
Հայաստանում գյուղատնտեսության ոլորտը մի քանի տարիների ընթացքում «մոռացության էր մատնված»: Եվ միայն այն բանից հետո, երբ անբարենպաստ հանգամանքներից ելնելով 2010-ին այստեղ արձանագրվեց առավել մեծ անկում, երկրի իշխանությունները լրջորեն ձեռնամուխ եղան առկա խնդիրների լուծմանը: Պետք է նշել, որ նույնիսկ Հայաստանի առևտրային բանկերը չէին վառվում գյուղատնտեսությունը վարկավորելու ցանկությամբ՝ նրա բարձր ռիսկայնության պատճառով:

Հայաստանի անապահով ընտանիքների համար գազի սակագների նվազեցումը թույլ կտա մեղմել գնաճի ազդեցությունը

60 հազար անապահով ընտանիքներ 2011-ի ապրիլի 1-ից մինչև 2012-ի ապրիլի 1-ը բնական գազի համար կվճարեն նվազեցված սակագներով

2 ապրիլի 2011
Հայաստանի կառավարության առջև լուրջ մարտահրավեր է կանգնած՝ տարվա արդյունքներով ապահովել բյուջեով նախատեսված 4±1,5 տոկոս գնաճ, ինչին և ուղղված են իշխանությունների քայլերը: Կառավարության քայլերի շարքում, որոնք ուղղված են գնաճի ազդեցությունը մեղմելուն, գյուղատնտեսության ոլորտում առկա լայնածավալ ծրագրերն են, մասնավորապես, սերմնաբուծության զարգացումը, գյուղատնտեսական արտադրանքի սուբսիդավորումը և այլն: Ընդ որում, կարևորագույն քայլերից է Հայաստանում սոցիալապես անապահով ընտանիքների համար գազի սակագների նվազեցումը:

Հայաստանի կառավարությունը որոշել է լրջորեն զբաղվել գյուղատնտեսությամբ

Նոր 21.3 մլն դոլար արժողությամբ ծրագրի շահառուներ կդառնան 80 հազար գյուղացիներ

26 մարտի 2011
Ցանկանալով լրացնել 2010-ին բաց թողնվածը՝ Հայաստանի իշխանություններն ակտիվ տեմպերով ձեռնամուխ են եղել գյուղատնտեսության ոլորտում ծրագրերի իրագործմանը՝ հայտարարելով այդ ոլորտն առաջնային ընթացիկ տարվա համար: Պետական պաշտոնյաներն աշխատանքային այցերով սկսել են մեկնել գյուղ՝ տեղում առկա խնդիրների հետ ծանոթանալու համար: Համաշխարհային բանկի գործադիր տնօրենների խորհուրդը հաստատել է 16 միլիոն ԱՄՆ դոլար գումարով վարկ` Հայաստանի «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության ծրագրի» (ՀԳՌԿՄԾ) համար: Ծրագրից կօգտվեն վեց մարզերի (Տավուշ, Շիրակ, Գեղարքունիք, Լոռի, Արագածոտն, Սյունիք) 55 գյուղեր` շուրջ 78,000 ընդհանուր բնակչությամբ: Ծրագրի ընդհանուր ֆինանսավորումը 21.33 միլիոն ԱՄՆ դոլար է, որից 5.33 միլիոն ԱՄՆ դոլարը ֆինանսավորելու է Հայաստանի կառավարությունը: ՄԶԸ վարկն ունի 20 տարվա մարման, այդ թվում` 10 տարվա արտոնյալ ժամկետ: Նոր 21.3 մլն դոլար արժողությամբ ծրագրի շահառուներ կդառնան 80 հազար գյուղացիներ, որի իրագործման արդյունքում ակնկալվում է, որ կբարձրանա 145 հազար հա արոտավայրերի օգտագործումը:

Եվրամիության կառույցները «կանաչ լույս» են վառել Հայաստանի համար

ԵՄ բոլոր կառույցները պատրաստ են լիակատար և բազմակողմանի աջակցություն ցուցաբերել Հայաստանին, ինչը հնարավորություն կտա կառավարությանը նոր թափ հաղորդել բարեփոխումներին

19 մարտի 2011
Եվրամիության բոլոր կառույցները պատրաստ են լիակատար և բազմակողմանի աջակցություն ցուցաբերել Հայաստանին, ինչը լրջագույն հնարավորություն է տալու կառավարությանը 2011թ. նոր թափ հաղորդել բարեփոխումներին: Այդ մասին մարտի 18-ին, բացելով կառավարության նիստը, հայտնեց Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը` ամփոփելով Բրյուսել կատարած եռօրյա աշխատանքային այցի արդյունքները:

Հայաստանը կքննարկի հայկական ԱԷԿ անվտանգության հարցը միջազգային փորձագետների հետ

Հայաստանը, որը գտնվում է սեյսմիկ գոտում, պետք է դասեր քաղի Ճապոնիայում երկրաշարժի հետևանքով ստեղծված իրավիճակից և զարգացնի էներգիայի այլընտրանքային աղբյուրները

19 մարտի 2011
Ճապոնիայում ստեղծված արտակարգ իրադրության կապակցությամբ Հայաստանի կառավարության ուշադրության կենտրոնում պետք է լինի ոչ միայն ատոմակայանի, այլև ատոմակայանի անխափան աշխատանքն ապահովող համապատասխան ենթակառուցվածքների անվտանգության ապահովումը: Այս հարցի վերաբերյալ լրացուցիչ քննարկումներ կկազմակերպվեն միջազգային փորձագետների մասնակցությամբ, որպեսզի նրանք իրենց գնահատականը հայտնեն այն առնչությամբ, թե ինչ ջանքեր է պետք գործադրել ԱԷԿ-ի անվտանգությունը բարձրացնելու համար:

Միջազգային կառույցները խորհուրդներ են տալիս, իսկ Հայաստանը մտադիր է ինքնուրույն ապահովել տնտեսական աճ և գնաճի նվազեցում

Հնարավոր է` միահամուռ աշխատանքի շնորհիվ երկրի իշխանություններին կհաջողվի հասնել ցանկալի արդյունքների, որի հետևանքով Հայաստանում կձևավորվի զարգացման ազգային մոդել

12 մարտի 2011
Չնայած նրան, որ Հայաստանը հեռու է ընկած համաշխարհային շուկաներից, չունի հարուստ բնական պաշարներ, այնուամենայնիվ, նա այլ ռազմավարական պաշարներ և չօգտագործվող պոտենցիալ ունի` սփյուռքը: Հայաստանը պետք է կապիտալիզացիայի ենթարկի սփյուռքի ակտիվները և օգտագործի դրանք երկրի զարգացման օգտին: