Վահագն Լալայան. ՀՀ-ի ներդրումային գրավչությունը, հարկային օրենսգիրքը, կապիտալի արտահոսքն ու ներդրումային ծրագրերը 8 դեկտեմբերի 2016 ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը սկսել է ներդրումային ծրագրերի հավաքագրման աշխատանքներ իրականացնել` նպատակ ունենալով դրանք տրամադրել օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններին, ինչպես նաև՝ պոտենցիալ ներդրողներին: Այս նպատակի համար ստեղծվել է ներդրումային ծրագրերի հարթակը: PanARMENIAN.Net-ը զրուցել է նախարարության ներդրումային քաղաքականության վարչության պետ Վահագն Լալայանի հետ՝ պարզելով՝ ինչպես է գործելու նոր հարթակը, ինչպես նաև՝ խոսել ՀՀ-ում կատարվող արտասահմանյան ներդրումների ծավալների, դրանք ավելացնելուն ուղղված քայլերի, նաև՝ «չհաջողված» ներդրումների մասին: Անդրեյ Մկրտչյան. Ապագային լավատեսությամբ ենք նայում22 փետրվարի 2016 Ի՞նչ է սպասվում ՀՀ բանկային համակարգին 2016 թվականին, բացվում են արդյոք նոր հնարավորություններ դժվար իրավիճակներում,և ինչու է չափն այդքան կարևոր բանկի համար՝ այս ամենի մասին իր հարցազրույցում ներկայացրեց Ամերիաբանկի Տնօրենների խորհրդի նախագահ Անդրեյ Մկրտչյանը: Առիթն Ամերիաբանկի կողմից երկու խոշորագույն միջազգային ֆինանսական հաստատությունների՝ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) և Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) հետ գործարքների կնքումն է: Մասնավորապես՝ ՎԶԵԲ-ի $40 մլն-ի ներդրումը Բանկի կապիտալում, և IFC-ի՝ $50 մլն-ի ստորադաս փոխառության տրամադրումն Ամերիաբանկին: Ալեքսեյ Դմիտրիև. Մեր ձկան պատմությունը սկսվում է բիբլիական Արարատի գագաթից19 մայիսի 2015 Ռուսաստանցիները գնալով ավելի շատ են նախապատվությունը տալիս Հայաստանում գործող Artezianica ձկնաբուծական ընկերության արտադրանքին: Որո՞նք են դրա պատճառները, ի՞նչ նորարարական տեխնոլոգիաներ է կիրառում ընկերությունը, ի՞նչ հեռանկարներ ունի ձկնաբուծության զարգացումը Հայաստանում: Այս և այլ հարցերին պատասխանել է հայաստանյան Artezianica վերամշակող ընկերության սեփականատեր Ալեքսեյ Դմիտրիևը: Ղուկաս Ղուկասյան. Առէկսիմբանկի «Վանաձոր» մասնաճյուղն առաջատարների թվում է ֆիզիկական անձանց սպասարկման ցուցանիշով11 մարտի 2015 «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ «Վանաձոր» մասնաճյուղի հաճախոդների բազան ներառում է ավելի քան 140 իրավաբանական անձ և անհատ ձեռնարկատեր, ֆիզիկական անձանց թիվը մոտ 4000 է: Մասնաճյուղի կառավարիչը ներկայացնում է իրենց միջին ցուցանիշներն ու պատմում աշխատանքի առանձնահատկությունների մասին: Գարեգին Գևորգյան. Քրաուդֆանդինգը զարգացող ուղղություն է, մասնավորապես՝ Հայաստանի համար17 դեկտեմբերի 2014 «ՍԵՖ Ինտերնեյշնլ» ՈւՎԿ-ի տնօրեն Գարեգին Գևորգյանը պատմել է Fundr.am հարթակի մասին, ինչպես նաև մանրամասնել, թե ինչ է իրենից ներկայացնում քրաուդֆանդինգն ու ինչպես են պատրաստվում զարգացնել այն Հայաստանում: Սամվել Վարդանյան. Ստիպված ենք պայքարել յուրաքանչյուր հաճախորդի համար13 նոյեմբերի 2014 «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ «Արթիկ» մասնաճյուղն այսօրվա դրությամբ ունի 44 իրավաբանական անձ, ավելի քան 60 անհատ ձեռնարկատեր և 5000 ֆիզիկական անձ հաճախորդ: Մասնաճյուղի կառավարիչը ներկայացնում է հաճախորդներին առաջարկվող բանկային ծառայությունների տեսականին, ինչպես նաև կիսվում մինչև տարեվերջ իրենց առջև դրված խնդիրներով ու նպատակներով: Բենիամին Թադևոսյան. Հեռահար բանկային ծառայություններ իրենց ժամանակը գնահատող մարդկանց համար 6 հոկտեմբերի 2014 Հայրենական բանկային շուկայի բավականին ինտենսիվ աճի արդյունքում, ինչպես նաև մրցակցության աճի պատճառով, հայկական առևտրային բանկերը ստիպված են դիվերսիֆիկացնել բիզնեսը, որոնել դեռևս ազատ ուղղություններ՝ չդադարեցնելով հաճախորդներին տրամադրվող ծառայությունների ցանկի ընդլայնումը: Հեռահար բանկային տեխնոլոգիաների ակտիվ զարգացումը նպաստում է ոչ միայն նոր լրացուցիչ բանկային ծառայությունների առաջացմանը, այլ նաև գործունեության ռազմավարական կարևորություն ունեցող հերթական ուղղության զարգացմանը: Ինչպես գտնում են մասնագետները, էլեկտրոնային եղանակով բիզնես վարելը այժմ ամենանշանակալի միտումներից է: Ըստ փորձագետների կանխատեսումների, այս միտումը կարող է առավել երկարաժամկետների թվում հայտնվել: Տարիներ շարունակ հենց դա է որոշիչ լինելու արդիական տեխնոլոգիաների հետագա զարգացման համար: Օնլայն բանկային ծառայությունների տրամադրման ոլորտում առկա զարգացումների և միտումների մասին PanARMENIAN.Net-ին է պատմել «Ամերիաբանկ» ՓԲԸ ՏՏ և ավտոմատացման վարչության պետ Բենիամին Թադևոսյանը: Մնացական Դոխոյան. Մինչև տարեվերջ մտադիր ենք ՓՄՁ վարկավորմանն ուղղել մոտ 600 մլն դրամ11 հուլիսի 2014 «Գյումրի» մասնաճյուղը Առէկսիմբանկի առաջին տարածքային մասնաճյուղն է: Տարածաշրջանի գլխավոր խնդիրը` երկրաշարժից հետո խոշոր արդյունաբերական ձեռնարկությունները այդպես էլ չվերականգնվեցին: Հիմնական խնդիրների, գլխավոր հաճախորդների ու նոր շենքի մասին պատմում է «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ «Գյումրի» մասնաճյուղի կառավարիչ Մնացական Դոխոյանը: Բուրաստան Մովսիսյան. Բանկային բիզնեսի ապագան առցանց տեխնոլոգիաներն են16 ապրիլի 2014 Ժամանակակից աշխարհում պլաստիկ քարտերի միջոցով կատարվող վճարումները սովորական երևույթ են դարձել: Վճարումները բանկային քարտերով ինտերնետով կատարվող առևտրի զգալի մասն են կազմում: Էքվայրինգը բանկային քարտերով առցանց վճարումների ընդունման ծառայություն է, որը վերջերս դարձել է Հայաստանում քարտային բիզնեսի ամենահեռանկարային ու զարգացող ուղղությունը: «Ամերիաբանկ» ՓԲԸ տեխնոլոգիաների և գործառնությունների գծով տնօրեն Բուրաստան Մովսիսյանը PanARMENIAN.Net-ի հետ զրույցում պատմել է բանկային տեխնոլոգիաների զարգացման համաշխարհային միտումների, հայկական շուկայում առկա իրավիճակի և Ամերիաբանկի տեխնոլոգիական նորարարությունների մասին: Ռուբեն Խաչատրյան. «Էլեկտրոնային առևտրի հայկական շուկան մեծ ներուժ ունի»21 մայիսի 2013 Աշխարհը մուտք է գործում նոր դարաշրջան, որը բնորոշվում է մարդու կյանքում սկզբունքային փոփոխություններով: 20-րդ դարի վերջին տասնամյակը` դա համաշխարհային տնտեսությունում արմատական փոփոխությունների ժամանակաշրջան էր, որի ընթացքում փոխվեց տնտեսական արժեքների մասին ավանդական պատկերացումը: Հիմնովին փոխվեցին առևտրային գործարքների իրականացման տեխնոլոգիաները: Ստեղծվեց բիզնեսի վարման նոր էլեկտրոնային միջավայր` «էլեկտրոնային առևտուրը», որը հանդիսանում է համաշխարհային վճարային ինդուստրիայի ամենաարագ զարգացող ոլորտը: Հայաստանում անկանխիկ առևտրի նոր ուղղության, դրա առավելությունների, թերությունների և հեռանկարների մասին` «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ Գլխավոր տնօրենի տեղակալ` Ռուբեն Խաչատրյանի հետ հարցազրույցում: | ServiceTitan. Հայաստան գալը բարեգործական քայլ չէր, այլ՝ բիզնես որոշում «Գիտուժը»` փողի ու պետության մասին. Ինչպես քաղել գիտության պտուղներն ու չծերանալ` ծառը ջրելով Ջիու-ջիցուն ՀՀ-ում զարգացնելու համար ֆինանսներ են պետք. Վին Դիզելի ու Լավել Քրոուֆորդի մարզիչը՝ Երևանում Ինչպես Աննան իրականացրեց իր «ամերիկյան երազանքը». Չընդունվել Հայաստանում ու հասնել Netflix Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Քեշբեքի չափը կախված է IDBank-ի քարտից PROFAL ընկերությունն անակնկալ է մատուցել իր 30,000-րդ հաճախորդին Էդգար Ավետիսյանը նշել է՝ ընկերության հաջողությունների հիմքում նաև հաճախորդներն են Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը Հայաստանում «Ֆասթ Բանկ» ՓԲԸ վարկային պորտֆելն ավելացել է60 տոկոսով |