6  27.03.12 - Միջազգային Ֆինանսական Կորպորացիան (IFC) և «Բիբլոս Բանկ Արմենիա» ընկերությունը ստորագրեցին հուշագիր

Միայն վերջին 3 տարում Միջազգային ֆինանսական կորպորացիան մոտ 150 մլն դոլար է ներդրել Հայաստանում

Միայն վերջին 3 տարում Միջազգային ֆինանսական կորպորացիան մոտ 150 մլն դոլար է ներդրել Հայաստանում

PanARMENIAN.Net - Սկսած 1995 թվականից, երբ Հայաստանը Միջազգային ֆինանսական կորպորացիայի` Համաշխարհային բանկի անդամ է դարձել, ֆինանսական կառույցը երկրում ավելի քան 200 մլն դոլարի 35 ծրագիր է իրականացրել: Այդ մասին մարտի 27-ին Երևանում ասել է Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում ՄՖԿ տարածաշրջանային տնօրեն Թոմաշ Թելման: Նրա խոսքով` ՄՖԿ-ն Հայաստանում իր գործունեությունն ակտիվացրել է վերջին տարիներին: «Միայն վերջին 3 տարվա ընթացում Միջազգային ֆինանսական կորպորացիան մոտ 150 մլն դոլար է ներդրել Հայաստանում»,- հայտնել է նա:

Ծրագրերի թվում Թոմաշ Թելման առանձնացրել է ֆինանսական աջակցությունը մասնավոր հատվածին, լեռնահանքային արդյունաբերությանը, նոր աշխատատեղերի ստեղծման համար արտադրությանն ու տնտեսական աճի խթանմանը:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---