ՌԴ-ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է մոտ 24%-ով 2 սեպտեմբերի 2024 - 14:51 AMT PanARMENIAN.Net - 2024-ի առաջին կիսամյակում դեպի Հայաստան զբոսաշրջային հոսքերը նվազել են 6.1%-ով։ Այդ ցուցանիշը ներկայացրել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում 2024 թվականի առաջին կիսամյակի պետական բյուջեի կատարման հաշվետվության քննարկման ժամանակ։ Նա նշել է, որ զբոսաշրջիկների թվի կրճատումը հիմնականում պայմանավորված է Ռուսաստանից ժամանող զբոսաշրջիկների թվի 23․6% կրճատմամբ, հայտնում է Sputnik Արմենիան։ Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք։ «Փոխարենը մենք ունենք զբոսաշրջիկների թվի աճ Հնդկաստանից, Վրաստանից և Իրանից։ Թեև մենք հիմա զիջում ենք 2023 թվականի ցուցանիշներին, սակայն դրանք զգալիորեն բարձր են 2019 թվականի ցուցանիշներից»,- ասել է Հովհաննիսյանը։ ՀՀ զբոսաշրջության կոմիտեի տվյալներով 2024 թվականի հուլիսին Հայաստան է այցելել 237, 603 զբոսաշրջիկ 18,103–ով պակաս նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Այս տարվա հունվար–հուլիս ամիսներին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (42%), Վրաստանից (13%) և Իրանից (8%): Ուշագրավ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Ամենաընթերցվողը բաժնում | Պուտինն ընդլայնել է առանց վիզայի ռեժիմը Վրաստանի քաղաքացիների համար Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից՝ հոկտեմբերի 10–ից ՄԻՊ–ը պարզաբանումներ կպահանջի իրավասու մարմիններից Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում կատարվածի մասով ԿԳՄՍՆ-ն մտահոգիչ է համարում երեխաների ներկայությամբ տեղի ունեցած հատուկ գործողության վերաբերյալ ահազանգերը Բադասյանը` ՀՀ–ում կոկաինի հայտնվելու մասին. Բոլոր բեռները ստուգել անհնար է Նա խորհուրդ է տվել համացանցում որոնման համակարգի միջոցով պարզել, թե տարեկան քանի տոննա թմրանյութ է մտնում ԵՄ Viva-ն ամպային ծառայությունների աճող պահանջարկ է գրանցել Viva-ի ենթակառուցվածքները նոր են և համապատասխանում են միջազգային բոլոր ստանդարտներին |